Միշել Տեր-Զաքարյանը մոտ է «Բրեստը» գլխավորելուն
Ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանացած Միշել Տեր-Զաքարյանը մոտ է «Բրեստը» գլխավորելուն, հայտնում է RMC-ն:
Ֆրանսիայում 58-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բորդոն», սակայն նա հակված է «Բրեստը» գլխավորելուն։ Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստն այս մրցաշրջանի վերջում էր հեռացել «Մոնպելյեից», որը գլխավորում էր 2017 թվականից: Ֆրանսիայի ավարտված առաջնությունում «Մոնպելյեն» 54 միավորով գրավեց 8-րդ տեղը, իսկ «Բրեստ» 17-րդն էր:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Միշել Տեր-Զաքարյանը «Մոնպելյեում» խաղացել է 1988-1998-ը, իսկ Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 1996-1997-ը: Տեր-Զաքարյանը մարզչական կարիերան 1998-ին սկսել է հենց «Մոնպելյեում»՝ 8 տարի աշխատելով երկրորդ և երրորդ թիմերում: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև ֆրանսիական «Նանտը», «Կլերմոնը» և «Ռեյմսը»:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում