Գրիզման. Ֆրանսիայի հավաքականում ինձ զգում եմ ավելի ազատ, քան «Բարսելոնայում»
Եվրո–2020–ին պատրաստվող աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոստովանել է, որ ազգային թիմում իրեն ավելի ազատ է զգում։
«Ֆրանսիայի հավաքականում ինձ զգում եմ ավելի ազատ, քան «Բարսելոնայում»՝ լինի պաշտպանվելիս, թե իմ դիրքում։ Երբ գործը հասնում է պաշտպանվելուն, ես տեղաշարժվում եմ թիմային պահանջներին համապատասխան՝ երբեմն պաշտպանվում եմ կիսապաշտպանների դիրքում։
Ֆրանսիայում ես վաստակել եմ հարգանք։ Ֆուտբոլ հասկացողները տեսնում են, որ ես գտնում եմ իմ տեղը բոլոր թիմերում։ Հավաքականում ես բոլոր գործողությունների առանցքային դերակատարն եմ, ինչպես «Աթլետիկոյում» էր։ «Բարսելոնայում» բարդ էր, քննադատությունը երբեմն չափազանց էր»,– Գրիզմանի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Եվրո–2020–ի խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Գերմանիայի, Պորտուգալիայի եւ Հունգարիայի թիմերի հետ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում