Զորամասերում սովորաբար լինում հայ հերոսների նկարները, բայց այստեղ տեղադրված է Փաշինյանի շտաբի նկարը,որպեսզի բոլորն իմանան մեր թշնամուն. Էդգար Ղազարյանը՝ Վայքից
«Կարծում եմ Փաշինյանի գրասենյակները, պետք է դառնան Ադրբեջանի հյուպատոսություններ: Փաշինյանի շտաբի նկարը տեղադրված է Վայքի զորամասի հարևանությամբ: Զորամասերում, որպես կանոն տեղադրված են լինում հայ հերոսների նկարները, որպեսզի զինվորները տեսնեն մեր հերոսներին: Բայց այստեղ տեղադրված է թշնամու նկարը, որպեսզի բոլորը իմանան մեր թշնամուն»։ Այս մասին ֆեյսբուքյան լայվի ընթացքում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ նշելով Ես գտնվում է Վայք քաղաքում։
«Երեկ ես Եղեգնաձորից մտա ուղիղ եթեր, որպեսզի ներկայացնեմ այն բոլոր վտանգները, որոնք կախված են Վայոց Ձորի գլխին»:
Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Ղազարյանն ասաց, որ ըստ նոյեմբերի 9-ի կապիտուլյացոն պայմանագրի, Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է կապվեն Նախիջևանին, Հայաստանի կողմից երաշխավորված անվտանգ ճանապարհով: Այդ ճանապարհներից մեկը պետք է անցնի Վայոց Ձորով:
«Կարծում եմ Փաշինյանի գրասենյակները, պետք է դառնան Ադրբեջանի հյուպատոսություններ: Փաշինյանի շտաբի նկարը տեղադրված է Վայքի զորամասի հարևանությամբ: Զորամասերում, որպես կանոն տեղադրված են լինում հայ հերոսների նկարները, որպեսզի զինվորները տեսնեն մեր հերոսներին: Բայց այստեղ տեղադրված է թշնամու նկարը, որպեսզի բոլորը իմանան մեր թշնամուն», - շեշտեց նա:
Նշենք, որ լայվի ընթացքում Ղազարյանին մոտեցավ ՔՊ նախընտրական շտաբի պատասխանատու Վարուժան Հարությունյանը եւ փորձեց խանգարել Ղազարյանին, նշելով, որ շտաբի մոտ իրականացվում է թուրքական քարոզչություն: Հարությունյանը նկատեց, որ շատ է հարգում Ղազարյանին, բայց խնդրում է ընդհատել լայվը: «Գնացեք ձեր շտաբների մոտ լայվեր արեք»,-ասաց Հարությունյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում