Սա լատենտ ընտրակաշառք է. Նաիրա Զոհրաբյանը՝ Տավուշի համայնքներին գումար տրամադրելու վերաբերյալ
Ահազանգ ենք ստացել, որ գումարներ են բաժանվում։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Վերջինիս խոսքով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հունիսի 4-ին որոշել է կառավարության 2020 թվականի մայիսի 13-ի որոշմամբ նախատեսված միջոցներից 41.1 մլն. դրամ բաշխել մարզի համայնքներին։
«Զարմանալիորեն որոշման հավելվածը չի հրապարակվել Տավուշի մարզպետարանի կայքէջում։ Ի դեպ հայտնի չէ, թե նախընտրական փուլում այս գումարներն ինչի համար են որպես սուբսիդիաներ հատկացվում մարզի բնակիչներին։ Կարծում ենք՝ սա լատենտ ընտրակաշառք է։ Այս հարցը կքննարկենք և անհրաժեշտության դեպքում կդիմենք պատկան մարմիններին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

















































