Մի գիշեր չդիմացողը, ասում է դիմացեք մի քանի ամիս. Փոստանջյանը՝ Փաշինյանի մասին
2010 թվականի աշնանը, երբ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր և կրում էր պատիժը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, գիշերվա ժամին ինձ զանգահարեց նրա կինը` Աննա Հակոբյանը, խնդրելով գնալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, քանի որ Նիկոլ Փաշինյանը կալանավայրում լուրջ խնդիրներ ունի, կապված անձնական անվտանգության հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան, հասարակական-քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը։
«ՄԻ ԳԻՇԵՐ ՉԴԻՄԱՑՈՂԸ, ԱՍՈՒՄ Է ԴԻՄԱՑԵՔ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ
Հանրահայտ մի դրվագ Նիկոլ Փաշինյանի հետ կապված, որի անմիջական ականատեսը ես եմ եղել:
2010 թվականի աշնանը, երբ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր և կրում էր պատիժը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, գիշերվա ժամին ինձ զանգահարեց նրա կինը` Աննա Հակոբյանը, խնդրելով գնալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, քանի որ Նիկոլ Փաշինյանը կալանավայրում լուրջ խնդիրներ ունի, կապված անձնական անվտանգության հետ:
Գնացի «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, ժամեր շարունակ տեսա Նիկոլ Փաշինյանին նյարդային և վախեցած վիճակում: Նա հայտարարում էր, որ իր վրա տեղի է ունեցել հարձակում և ցանկանում է, որ իրեն տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ: Նիկոլ Փաշինյանի ցանկությունը բավարարվեց, նրան տեղափոխեցին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Նա այնտեղ մնաց հոյակապ պայմաններում, առանց այլ կալանավորների հետ շփման:
Զարմանալ թե՞ լալ…
Անձը ով նույնիսկ մի գիշեր չէր կարողանում դիմանալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ասում է՝ դիմացեք մի քանի ամիս»,- գրել է Փոստանջյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում