Անգլիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում կխաղա ամենաերիտասարդ կազմով
Եվրո-2020-ում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների միջին տարիքը կկազմի 25 տարեկան, 117 օրական։ Դա անգլիացիների ամենաերիտասարդ կազմն է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ, տեղեկացնում է Opta-ն։
Այդ ցուցանիշով Անգլիայի հավաքականը նախորդ ռեկորդը սահմանել էր Եվրո-2016-ում, որտեղ խաղացողների միջին տարիքը կազմում է 25 տարեկան, 310 օրական։
Բացի այդ, այս կազմն անգլիացիների համար երկրորդ ամենաերիտասարդն է միջազգային մրցաշարերի պատմության մեջ։ Ավելի երիտասարդ կազմ Անգլիայի հավաքականն ունեցել է միայն 1958թ. Շվեդիայում անցկացված աշխարհի առաջնությունում (25 տարեկան,109 օրական)։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ից հուլիսի 11-ը կայանալիք Եվրո-2020-ի խմբային փուլում Անգլիայի հավաքականը կմրցի Խորվաթիայի, Շոտլանդիայի ու Չեխիայի հավաքականների հետ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում