Յոահիմ Լյովը՝ 7:1 հաշվով հաղթանակի մասին. Սա կարևոր փորձություն էր մեզ համար
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Դյուսելդորֆում տեղի ունեցած ընկերական խաղում Լատվիայի թիմի նկատմամբ վստահ հաղթանակը 7:1 հաշվով:
«Հանդիպման մեծ ժամանակահատվածում ես գոհ էի թիմի ելույթից: Ունեցանք մի շարք լավ պահեր՝ ռիթմ, լավ արագացումներ ու հրաշալի իրավիճակներ պրեսինգի հարցում: Բացի այդ, մենք շատ վճռական էինք գոլային պահերն իրացնելիս: Նախկինում դա բարդացնում էր մեր կյանքը:
Սա կարևոր փորձություն էր մեզ համար: Դեռ չգիտեմ, թե ով է մեկնարկային կազմում դաշտ դուրս գալու Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում, սակայն մենք կտեսնենք այս խաղին մասնակցած խաղացողներից շատերին»,- գերմանացի մարզիչի խոսքը մեջբերում է RTL-ը:
Հիշեցնենք, որ գերմանացիները պատրաստվում են Եվրո-2020-ի խմբային փուլին, որտեղ F խմբում կմրցեն աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի, Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի և Հունգարիայի հավաքականների հետ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում