Ահարոն քահանա Մելքումյան. Երբ Փաշինյանը Գյումրիից հասավ Երևան, ես կապվեցի Տոնոյան Դավիթի հետ
«Երբ նա սկսեց քայլերթը Գյումրիից, ես ասացի՝ սկսեց դավադությունը։ Երբ հասավ Երևան, ես կապվեցի Տոնոյան Դավիթի հետ, ասեցի՝ ես սրա մեջքի հետևում կրակ եմ տեսնում, պարկ հագցրեք գլխին, տարեք կորցրեք, քանի նա Հայաստանը չի կխորտակել։ Այդպես էլ ասել եմ, բայց ցավոք եղավ այն, ինչ եղավ»,-Գորիսի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարեց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը։
Հոգևորականը նշեց, որ այս իշխանություններն անարգել են հերոսներին, որոնք իրենց կյանքը տվեցին հայոց պետականության համար։
«Սրանք որ ասում էին՝ հաղթելու ենք, ես իմ ժողովրդին ասում էի, իրենք ճիշտ են ասում, մեզ հաղթելու են, թուրքը նստելու է Գորիսի տակ։ Մեզ պետք է ուժեղ, հայրենասեր, հայրենատեր ղեկավար»,-ասաց հոգևորականը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր ջանքները ներդնի երկրի հզորացման գործում։

















































