ՔՊ ցուցակի 16 համարը սովի է մատնել ՔՊ ցուցակի 7-րդ համարի՞ն․ Իշխանյան
Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Քաղաքացիական պայմանագիր ցուցակի 1-ին համարը՝ Փաշինյանը էսօր հայտարարեց, թե զինվորները էնքան սոված էին, որ կոնֆետ էին նետում, ճամնկըռտելով իրար ձեռից խլում էին։ ԱԺ փոխխոսնակ, Քաղաքացիական պայմանգրի ցուցակի 7-րդ համար Ալեն Սիմոնյանն էլ իրեն գցեց որ ապացուցի թե ինչ ճիշտ է շեֆը, Արմավիրում ասում է՝ «2000-2002 թվերին Արմավիրում ծառայելիս երկու տարի այնտեղից այստեղ քայլում էի, որովհետև մենք ունեինք ուտելիքի խնդիր, մենք ունեինք ջրի խնդիր, ախր մենք հացուջուր չէինք ուտում, մեր ծնողները թաքուն մեզ ուտելիք էին բերում»։
Քաղաքացիական պայմանագրի ցուցակի 16-րդ համարը՝ գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը 2000 - 2008 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալն էր թիկունքի գծով՝ զինված ուժերի թիկունքի պետ։ Այսինքն, ցուցակի մի անդամը՝ Գագիկ Մելքոնյանը սոված է թողել ցուցակի մեկ ուրիշ անդամ՝ Ալեն Սիմոնյանին։
Լրագրողներին կխնդրեի բացահայտել և ներկայացնել Գագիկ Մելքոնյանի ունեցվածքը»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում