Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած ցույցին մասնակցելու համար ՊԵԿ-ից 3 աշխատակից է հեռացվել
Պարզվում է` Պետական եկամուտների կոմիտեում իրավիճակը ևս լարված է: ՊԵԿ-ի «Իրավունքի» աղբյուրի խոսքով` կառույցի ներսում, բաժնի վարիչներին հրահանգվել է հետևել ՊԵԿ աշխատակիցների անցուդարձին, հատկապես` ֆեյսբուքյան գրառումներին և քաղաքական ակտիվությանը: Մեր աղբյուրը նշում է, որ արդեն իսկ մայիսի 9-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար ՊԵԿ-ից երեք աշխատակից հեռացվել է աշխատանքից:

















































