Շվեյցարիայի ԱՆ–ը արգելել է ՈւԵՖԱ–ին եւ ՖԻՖԱ–ին պատժամիջոցներ կիրառել Սուպերլիգան չլքած ակումբների դեմ
Շվեյցարիայի Արդարադատության նախարարությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) եւ Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությանը (ՈւԵՖԱ) պաշտոնապես ծանուցել է, որ այդ կազմակերպություններն իրավունք չունեն պատժամիջոցներ կիրառել Եվրոպական Սուպերլիգայից դուրս չեկած ակումբների դեմ, հաղորդում է իսպանական Cadena SER–ը։
ՖԻՖԱ–ն ու ՈւԵՖԱ–ն տեղակայված եւ գրանցված են Շվեյցարիայում։ Սուպերլիգայի նախագծից դուրս չեն եկել Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» եւ Թուրինի «Յուվենտուսը»։ Երեք ակումբները Եվրոպական դատարանում վիճարկում են ՈւԵՖԱ–ի կարգապահական որոշումները՝ կազմակերպությանը մեղադրելով մրցակցության սկզբունքերի խախտման եւ իրավազանցության մեջ։
Սուպերլիգայի 12 հիմնադիր ակումբներից 9–ը ազգային ֆեդերացիաների, ակումբների երկրպագուների եւ ՖԻՖԱ–ի ու ՈւԵՖԱ–ի ճնշման տակ հրաժարվեցին նախագծից։
ՈւԵՖԱ–ն 9 ակումբներին պատժել է 15 միլիոն եվրո բարեգործական վճարով եւ եվրագավաթային մրցաշարերի պարգեւավճարից 5 տոկոսի վերադարձով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում