Բերաններդ փակեք և լալկվեք, ձեր նմաններն իրավունք չունեն խոսելու. Սենոր Հասրաթյան
Այս անհույս հոգեկանին արժե հասկացնել, որ նախ՝ ի տարբերություն ձեր անճարակ իշխանության, 2016-ի իշխանությունը ապրիլյան քառօրյայում հրադադար հաստատելուց ուղիղ հինգ օր անց՝ ապրիլի 10-ին, հակառակորդի խնդրանքով սկսված բանակցությունների արդյունքում, կարողացել է ոչ միայն թշնամու վերահսկողության տակ հայտնված տարածքից դուրս բերել մեր բոլոր մարտիրոսվածների դիակները, այլև դրանից ժամեր անց կատարել է նույնականացում, իսկ այնուհետև զինվորական հատուկ ծիսակարգով իրականացրել հերոսների հուղարկավորման արարողությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Երեկ տականքների իշխանության թիվ մեկ տականքը հանդես գալով իր կատարածուների առաջ, արտաբերեց հերթական ցնդաբանությունը՝ ասելով բառացիորեն հետևյալը. «... Մեկը հարց տվե՞լ է՝ 2016-ի ապրիլյանի զոհերը ի՞նչ պայմաններում են պահվել, իսկ չճանաչելի մարմինների նույնականացումը ո՞նց է արվել եւ որտեղ: Հայաստանում չի եղել դրա տեխնիկական հնարավորություն: Այդ ժամանակվա իշխանություններն այսօր ուշագնացության տեսարաններ են ցուցադրում: Որտե՞ղ եք պահել եւ ոնց եք նույնականացրել: Բերաններս եք բացո՞ւմ...»
Այս անհույս հոգեկանին արժե հասկացնել, որ նախ՝ ի տարբերություն ձեր անճարակ իշխանության, 2016-ի իշխանությունը ապրիլյան քառօրյայում հրադադար հաստատելուց ուղիղ հինգ օր անց՝ ապրիլի 10-ին, հակառակորդի խնդրանքով սկսված բանակցությունների արդյունքում, կարողացել է ոչ միայն թշնամու վերահսկողության տակ հայտնված տարածքից դուրս բերել մեր բոլոր մարտիրոսվածների դիակները, այլև դրանից ժամեր անց կատարել է նույնականացում, իսկ այնուհետև զինվորական հատուկ ծիսակարգով իրականացրել հերոսների հուղարկավորման արարողությունները: Իսկ թե ինչպես է դա արվել, դժվար թե դուք հասկանաք, քանի դեռ ձեր ապիկար իշխանությունը, որպես ձեռքբերում, հպարտանում է ոչ թե իր պետության ու քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ու արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու, այլ իր օրոք դիակների պահման ու նույնականացման հնարավորությունները բարելավելու համար...
Այնպես որ բերաններդ փակեք և լալկվեք, ձեր նմաններն իրավունք չունեն խոսելու»,- գրել է նա:


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում