Նիկոլական իշխանությունները հասկանում են, որ նրանց օրերը հաշված են եւ, ըստ երեւույթին, վերջին ալան-թալան են անում
Նախընտրական եռուզերին զուգահեռ քաղաքի տարբեր հատվածներում՝ հատկապես կենտրոնական, որտեղ, ըստ էության, ասֆալտի կարիք էլ չկա, ակտիվ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում: Հատկանշականն այն է, որ այն հատվածներում օրինակ՝ Արին-բերդ, Նոր Խարբերդի ամառանոցներ, որտեղ իրապես ասֆալտի կարիք կա, որտեղ փողոցները, ասես քարուքրափ լինեն՝ ասֆալտի հատիկ անգամ չի երեւում:
Տպավորություն է, որ նիկոլական իշխանությունները հասկանում են, որ նրանց օրերը հաշված են եւ, ըստ երեւույթին, վերջին ալան-թալան են անում:

















































