Նա թեթև մրցակից է. Մեյվեզերը պատրաստ է ռևանշ անցկացնել Քոնոր Մաքգրեգորի հետ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը հայտարարել է, որ պատրաստ է ռևանշ մենամարտ անցկացնել խառը մենամարտերի UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ։
«Իհարկե, կհամաձայնեի ռևանշ մենամարտ անցկացնել։ Նա թեթև մրցակից է»,- 44-ամյա ամերիկացու խոսքը մեջբերում է BJPenn.com-ը։
Հիշեցնենք, որ Ֆլոյդ Մեյվեզերն իռլանդացի մարտիկի հետ բռնցքամարտի կանոններով մենամարտ էր անցկացրել 2017 թվականի օգոստոսի 27-ին և 10-րդ ռաունդում հաղթել տեխնիկական նոկաուտով։ Այդ մենամարտից հետո նա հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։
Այս օրերին ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը պատրաստվում է 26-ամյա վիդեոբլորգեր Լոգան Պոլի հետ մենամարտին, որը տեղի կունենա մայիսի 7-ին Մայամիի «Հարդ Ռոկ սթեդիումում»: Մեյվեզերը նախորդ մենամարտն անցկացրել է 2018-ի դեկտեմբերի 31-ին Տոկիոյում՝ նոկաուտի ենթարկելով ճապոնացի Տենսին Նասուկավային:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում