Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Իմ հորդորը կապանցիներին՝ հունիսի 20-ին ոչ մի պարագայում չընտրել Նիկոլ Փաշինյանին. Գեւորգ Փարսյան

Սյունիքի մարզկենտրոնում ընտրողների զգալի մասը սպասում է համայնքապետ Գեւորգ Փարսյանի դիրքորոշմանը։ Այս մասին նշում է «Սյունյաց երկիր»-ը՝ ներկայացնելով հարցազրույց Փարսյանի հետ:

- Պարոն Փարսյան, հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություն տեղի կունենա հանրապետությունում։ 26 քաղաքական ուժից ո՞ր մեկին եք սատարելու։ Եկել է Ձեր դիրքորոշումը պաշտոնապես հնչեցնելու ժամանակը։

-Չէի կամենա մեր զրույցը սկսել այդ հարցից, որովհետեւ ինձ համար առաջնահերթն ու ամենակարեւորն այն չէ, թե ում եմ սատարելու կամ ում եմ տեսնում երկրի ղեկավարի դերում։ Ինձ համար առաջնահերթ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս չլինի իշխանության ղեկին, բնականաբար, իր թիմի հետ միասին, որովհետեւ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, քաղաքական այդ թիմը ձախողել է երկրի կառավարումը: Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր երկրի ապագան չեմ պատկերացնում։

Նման դիրքորոշման համար կան տարբեր պատճառներ: Ասեմ հիմնականը՝ պատերազմն իր ծանր հետեւանքներով, մարդկային անդառնալի կորուստներով եւ օր օրի ահագնացող բացասական ու վտանգավոր, նաեւ անորոշ զարգացումներով։

Նիկոլ Փաշինյանին գնահատում եմ որպես թույլ մարդ, թույլ ղեկավար, ով անկարող է ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը հատկապես ճգնաժամային իրավիճակներում, որում հայտնվել ենք:

-Եվ, այնուամենայնիվ, նորից ենք կարեւորում Ձեր դիրքորոշումը…

-Ելնելով նրանից, որ մեր երկրում ծանր իրավիճակ է, որ տեսնում ենք թշնամու կողմից մեր երկրից անընդհատ ինչ-որ տարածքներ պոկելու նկրտումները, մեզ պետք է ուժեղ եւ կամային բարձր հատկանիշներով օժտված պետական գործիչ, ով ունի փորձ, նաեւ հնարավորություններ, կապեր, գիտելիքներ: Այդպիսի պետական գործիչ է Ռոբերտ Քոչարյանը, ով կարող է արժանապատվորեն ղեկավարել մեր ժողովրդին պատմության դժվարագույն այս հանգրվանում։

-Դուք մասամբ պատասխանեցիք մեր հաջորդ հարցին, բայց ասվածին չի կարող չհաջորդել դրա շարունակությունը՝ իսկ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին, ասել է թե՝ Ձեր դիրքորոշման հիմնավորումները փոքր-ինչ հանգամանալից:

-Գլխավոր կողմնորոշիչն առաջնորդի անհատականության գործոնն է. եթե մի դեպքում ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանին որպես երկրի ղեկավար չեմ պատկերացնում, Քոչարյանի պարագայում՝ տեսնում եմ ուժեղ եւ փորձառու անհատականություն:

Որեւէ քաղաքական ուժից կախվածություն չունեմ, իմ դիրքորոշումը հիմնվում է նաեւ հստակ իրողության վրա. բոլոր թեկնածուների մեջ, ովքեր կուսակցությունների կամ դաշինքների միջոցով ներկայացել են ընտրողներին, միակ անձնավորությունը, ով, իմ խորին համոզմամբ, կարող է երկրի արժանապատիվ ղեկավարումը ստանձնել բախտորոշ մեր օրերում եւ դրական տեղաշարժեր ապահովել, Ռոբերտ Քոչարյանն է։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, կարող եմ ասել հետեւյալը՝ բավականին հետաքրքիր դաշինք է ստացվել՝ «Վերածնվող Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունների համագործակցության շնորհիվ։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմում ընդգրկված են մարզի համայնքների ղեկավարները, ովքեր իմ ընկերներն են: Նրանց ճանաչելով՝ կարող եմ ասել, որ հայրենասեր, յուրաքանչյուրն իր համայնքի հոգսերով ապրող ու մտահոգ մարդիկ են, ունեն դրական հատկանիշներ, որոնք, կարծում եմ, կնպաստեն ոչ միայն Սյունիքի, այլեւ Հայաստանի հետագա զարգացմանը։

Կցանկանայի նշել նաեւ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված է մեր համաքաղաքացի Աննա Գրիգորյանը, ով կարճ ժամանակահատվածում բավականին ակտիվ դրսեւորեց իրեն Ազգային Ժողովում՝ Սյունիքի հետ կապված խնդիրները բարձրաձայնելով ու մտահոգություններ արտահայտելով: Խելացի անձնավորություն է ու սրտացավ. կցանկանայի նրան տեսնել ապագա խորհրդարանում եւս։

Ուզում եմ ընդգծել ՀՅԴ կուսակցության հանդեպ իմ ունեցած բարոյական պարտքը, միակ կուսակցությունն էր, որ կանգնեց մեր կողքին Կապանի պաշտպանության ժամանակ՝ վերջին պատերազմում: Երբ հոկտեմբերի 18-ին Կապանը պաշտպանելու անհրաժեշտություն առաջացավ,ՀՅԴ-ն միակ կուսակցությունն էր, որի անդամները՝ մեկ վաշտ, Չեչենի գլխավորությամբ (Արայիկ Հովհաննիսյան), ստանձնեցին Սրաշենի ուղղությամբ մեր պետական սահմանի պաշտպանությունը, ընդ որում՝ ամբողջությամբ իրենց ուժերով. զենքը ձեռքին մեր կողքին կանգնած դաշնակցականներից քչերն էին տեղացի։ Ես ՀՅԴ կուսակցությանը շնորհակալ եմ, որ այդ օրերին կանգնեցին մեր կողքին ու մեզ նեցուկ եղան։

- «Հայաստան» դաշինքն օրերս հանրայնացրեց իր նախընտրական ծրագիրը, որը, դաշինքի հաղթանակի դեպքում, կարող է եւ դրվել կառավարության ծրագրի հիմքում. համենայն դեպս դաշինքի մի քանի ներկայացուցիչ նման հայտարարություն արեցին։

Ծրագրային դրույթներից ո՞րն է Ձեզ առավել սրտամոտ։

-Ես լսեցի ծրագիրը, բավականին ծավալուն փաստաթուղթ է, որն ընդգրկում է մեր կյանքի բոլոր ոլորտները: Տեսնում եմ, որ այդ ծրագրերը կարող է ապահովել երկրի առաջընթացը: Բայց ուշադրությունս հատկապես գրավեցին անվտանգության ապահովմանը միտված անելիքներն ու պատկերացումները ։ Գնահատելի է նաեւ հանգամանքը, որ անվտանգությանն առնչվող հարցերի մասին հիմնավոր խոսք ասաց Ռոբերտ Քոչարյանը։

- Իսկ Սյունիքի հարցում ի՞նչ եք ակնկալում «Հայաստան» դաշինքից, թեեւ անվտանգության խնդիրները կարեւորելով՝ Դուք սյունիքյան համընդհանուր մտահոգություն արտահայտեցիք:

- Եկեք Ռոբերտ Քոչարյան ասենք. ակնկալում եմ, որ երկրի ղեկավարումը ստանձնելուց հետո իր ուշադրությունը կսեւեռի Սյունիքի վրա, եւ ամենակարեւոր խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ Կրկնում եմ՝ ամենակարեւորն այսօր մեր քաղաքացիների, մեր երկրամասի անվտանգության ապահովումն է, որը հայտարարված է առաջնահերթություն։

Սյունիքի մարզը երկկողմանի շրջապատված է թշնամիներով. ինձ համար առաջնայինն անվտանգության ապահովումն է, ինչի վերաբերյալ ծրագրում առկա է հիմնավոր տեսլական։

-Պարոն Փարսյան, կարո՞ղ ենք ենթադրել, որ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին անձամբ եք մասնակցելու նախընտրական քարոզարշավին, միգուցե նաեւ համայնքում գլխավորելու եք դաշինքի նախընտրական շտաբը։

- Ոչ, ես քաղաքական թիմի անդամ չեմ, նախընտրական շտաբ գլխավորելու մտադրություն էլ չունեմ, բայց, ինչպես ասացի, դիրքորոշումս հստակ միտված է դեպի Ռոբերտ Քոչարյանը: Եվ գլխավոր նպատակը, ինչպես արդեն նշեցի, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման բացառումն է, նոր միայն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուն սատարելը։

-Մարզի չորս համայնքապետի մասնակցությամբ հիմնադրվեց կուսակցություն, որը միացավ «Հայաստան» դաշինքին, բայց Դուք չմասնակցեցիք կուսակցության ստեղծմանը, հիմա էլ անկուսակցական եք, բայց, ճակատագրի կամոք, քաղաքական նույն բեւեռում եք հայտնվել: Ինչպե՞ս ստացվեց, որ այս պահին քաղաքական նույն բեւեռում եք, թեեւ անկուսակցական եք, ավելի ճիշտ շարունակում եք մնալ վերկուսակցական ու ազգային հողի վրա։

- Եթե դաշինքը չգլխավորեր Ռոբերտ Քոչարյանը, Դուք այսօր ինձ նման հարց տալու առիթ չէիք ունենա:

-Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում կեղծ ստորագրությամբ մի հոդված էր շրջանառվում՝ իբր արդեն իսկ համայնքապետարանը վարչական ռեսուրս է կիրառում: Կուզենայինք լսել Ձեր վերաբերմունքն առհասարակ վարչական ռեսուրսի օգտագործման եւ ընդհանրապես ոչ թույլատրելի գործելակերպի կիրառման առումով, քանզի իշխանությունը, որ ցանկանում ենք ազգովի ձեւավորել հունիսի 20-ին, պիտի առավելագույնս օժտված լինի լեգիտիմությամբ։

-Ինքս էլ հակված եմ այն գործելակերպին, որ ընտրությունն անցկացվի ազատ ու արդար, որպեսզի ձեւավորված իշխանությունը լինի լեգիտիմ։

Ասեմ նաեւ, որ վարչական ռեսուրս իմ կողմից չի կիրառվում եւ չի կիրառվի, պարզապես ունեմ սեփական դիրքորոշում, որի մասին խոսում եմ իմ շրջապատի մարդկանց հետ. իմ աշխատակիցներին եւս հայտնել եմ դիրքորոշումս, բայց որեւէ մեկին չեմ պարտադրել կամ ստիպել։

-Մեր ունեցած տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը Կապանում կլինի հունիսի 7-ին։

-Իմ ունեցած տեղեկություններով՝ նույնպես. հունիսի 7-ին ժամը 18:30-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունենալու կապանցիների հետ։ Չեմ բացառում նաեւ դահլիճային հանդիպումները, քանի որ «Հայաստան» դաշինքը դիմել է մեզ թե՛ փակ դահլիճ, թե՛ Գարեգին Նժդեհի հրապարակը տրամադրելու համար։

-Պարոն Փարսյան, մեզ հետ զրույցի շրջանակներում Ձեր համակիրներին ինչ-որ կոչ կամ հորդոր ուղղելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, թե՞ դա պահում եք քարոզարշավի վերջին օրերի համար։

-Իմ հորդորը կապանցիներին հետեւյալն է՝ հունիսի 20-ին ոչ մի պարագայում չընտրել Նիկոլ Փաշինյանին, ոչ մի դեպքում… Նիկոլ Փաշինյանը չարիք է հայ ժողովրդի համար։