Նաիրա Զոհրաբյանի կոչը Վեհափառին
Վեհափառ, դիմում եմ Ձեզ՝ կո՛չ արեք, որ առաջիկա Վարդավառին փողոցային վակխանալիա չլինի
Ես գրեթե համոզված էի, որ Աբովյանի մորգում պարկերով իրար վրա լցված հայ զինվորների դիակները տեսնելուց հետո երեկ Սարյան փողոցը դատարկ պիտի լիներ։
Ես ռաբիս չեմ ու լալահառաչ հայրենասիրությունն իմ ամպլուան չէ, բայց երեկ տեղի ունեցածը սրբապղծության ակտ էր։
Ես դաժան մարդ չեմ, բայց հիմա տեղադրելու եմ զոհված 19 տարեկան զինվորի դիակի նկարը, կամ այն՝ ինչ մնացել է դիակից, որ երեկվա գինարբուքի մասովկան ու սեփական գինին էդ տժժացող զանգվածի վրա ծախող դալալները տեսնեն, թե 19 տարեկան սիրուն տղայից ի՞նչ են վերադարձրել մորը։
Երեկ լսում եմ թիվ մեկ մերժողից թիվ մեկ մերժվածը դարձածի առյուծապատումները։ Տղամարդը, ով հայրենիքը թուրքին հանձնելուց հետո բունկերից sms-ներ էր գրում թիմակիցներին, թե՝ էսօր տնից դուրս չգաք, գրկել է մեկ այլ տղամարդու՝ Քոչարյանի նկարն ու ըստ ֆրոյդի, փորձում էր նկարում պատկերված մարդու հանդեպ իր վախերը սուբլիմացնել իր նմանների շրջապատում։ Էն նմանների, ովքեր երբեք, որեւէ իշխանության օրոք ոչինչ չեն ունեցել, որովհետեւ նրանց կյանքի պլան մաքսիմումը եղել է Տամբովից կամ Լոսից տրանսֆեր ստանալը, բայց ովքեր միշտ եւ բոլոր ժամանակներում իրենց համարում են թալանված։
Գլխավոր հրամանատարը, ով հպարտորեն հայտարարում է, որ միայն պատերազմի ժամանակ է իմացել, որ մեր բանակում զրահաբաճկոնի եւ սաղավարտի պրոբլեմ կա, ու իր նմանները ծափահարում են այդ «բացահայտմանը», որի չլինելու պատճառով հազարավոր տղաներ են զոհվել։
Ու չկար մեկը, որ Քոչարյանի նկարի ռամկան գրկածին հարցներ, իսկ երբ ձեր գեներալներին հարցնում էիք, թե բանակում ինչի՞ պակաս կա, արդյո՞ք նրանք ասում էին՝ միայն կլուբնիկի։
Ես տեղադրելու եմ 19-ամյա Արմենի դիակի նկարը, որովհետեւ Արմենը կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրի որդին։ Ու Արմենը մեր հավաքական ամոթն ու հավաքական խիղճն է։
Վեհափառ, դիմում եմ Ձեզ՝ հիմա արդեն կոչ արեք, որ առաջիկա Վարդավառին փողոցային վակխանալիա չլինի։
Ամոթ է։


















































Լինելով անձեռնմխելի՝ Արմեն Չարչյանը չի կարող, առանց Աժ թույլտվության, ազատությունից զրկվել
«Լինելու եմ քաղաքական առաջնագծում». Ի՞նչ ՀԿ է հիմնել Նաիրա Զոհրաբյանը
Նիկոլը պատրաստվում է քաղաքացիական բախումների
Հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը պիտի կալանավորվի եւ կանգնի արդարադատության առաջ (տեսանյութ)
Մի հատ մի՛ ալարեք, ճշտեք, թե էդ ուսապարկերի մեջ քանի՞ թուրքական գործակալ կա
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»