Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսվել են բանակցությունները. Օրակարգում 6 գերիների վերադարձի հարցն է եղել
Հայաստանի և Ադրբեջանի կողմի միջև վերսկսվել են բանակցությունները։ ՀՀ Պաշտպանության նախարարությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին, որ հունիսի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել եռակողմ խորհրդակցություններ։
Քննարկվել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը, ՀՀ տարածքից գերեվարված 6 հայ պահեստազորայինների վերադարձի հետ կապված մի շարք հարցեր։
ՀՀ ՊՆ-ից չեն հայտնում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, սակայն վստահեցրեցին, որ պրոցեսը շարունակական է լինելու։

















































