Չի կարող մոտ 120 հազար բնակիչ ունեցող մարզը 106 հազար 938 ընտրող ունենալ
Ես չեմ հավատում, որ Տավուշի մարզում 106 հազար 938 ընտրող կա, չի կարող մոտ 120 հազար բնակիչ ունեցող մարզը այդքան ընտրող ունենալ։ Ընտրացուցակներն ուռճացած են արտերկրում բնակվող, սակայն ՀՀ քաղաքացի, կամ ՝ երկքաղաքացի հանդիսացող տավուշցիների հաշվին։

















































