Նիկոլը քայլում է դեպի EXIT. Նաիրա Զոհրաբյան
Նիկոլը քայլում է դեպի EXIT, վերջին աբդեյթներից հասկացա, որ հիմա էլ պիտի հպարտանանք մեր պարտությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Նիկոլը քայլում է դեպի EXIT։ Ու ընդհանրապես, Նիկոլի վերջին երկու օրերի անադեկվատ հայտարարություններից տպավորություն ունեմ, որ նա ամեն ինչ անում է ընտրություններում ջախջախվելու համար։
Նա սրընթաց գնում է դեպի EXIT։
Նաեւ Gallup-ի այսօր հրապարակած հարցումներից այլեւս ակնհայտ է, որ Նիկոլը որեւէ շանս չունի վերարտադրվելու։
Նա չի կարողանում մանիպուլացնել անգամ իր մշտական էլեկտորալ բազային եւ մնացել է «ադնակլասնիկում դրուզյա» սեքնդ-հենդ մորքուրների հույսին։
Նա հիմար չի։
Նա հրաշալի հասկանում է, որ հունիսի 21-ին չի ունենալու այլեւս իշխանություն, եթե անգամ իր ծոցագրպանի դատախազը մի շարք հանրային դեմքերի «օնլայն» դատավճիռները հրապարակի, ինչի նախագիծը մի քանի օրից կբերվի խորհրդարան։
Հանրությանը «ժողովրդի դատի» հունական ագորայի միզանսցեն «կերցնելու» ակտը չի աշխատելու եւ հունիսի 20-ին Նիկոլի էլեկտորալ մասսան ավարտվելու է «ադնակլասնիկի դրուզյաներով»։
Նիկոլը դա գիտի։
Ու իմ տպավորությամբ, նրա վերջին երկու օրերի մտքի եւ բանականության «ստրիպտիզը» իր վերջին քայլերն են դեպի EXIT»,- գրել է նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում