365 օր. ապագան սկսվում է հիմա. Արմեն Գևորգյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը
Մեկնարկել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի եւ թիմի ներկայացման հանդիսավոր միջոցառումը՝ լեփ-լեցուն դահլիճով: Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ներկայացնելով դաշինքի նախընտրական ծրագիրը, նշեց, որ այն անվանել են. « 365 օր. ապագան սկսվում է հիմա»:
«Մեր հասարակությանը ներկայացվող այս ծրագիրը մենք չենք համարում ավարտուն փաստաթուղթ: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մեր նպատակն է՝ հետադարձ կապի միջոցով ստանալ առաջարկներ, նոր գաղափարներ, ինչու չէ նաեւ առարկություններ: Մենք կոչով դիմում ենք հանրությանը, տարբեր սոցիալական խմբերին, մասնագիտական համայնքներին՝ ձեր առաջարկները, ձեր կարծիքները չափազանց կարեւոր են մեզ համար: Սրանով մենք շեշտում ենք մեր թիմի սկզբունքային մոտեցումներից մեկը՝ մասնակցային կառավարում: Հայաստանը կարիք ունի բոլոր կարող ուժերի, կարող անհատների ներուժի համախմբան»,-ծրագրի ներկայացմանը ասաց Գրիգորյանը:
Վերջինս նշեց, որ դածինքի ծրագիրը մտնելու է Հայաստանի բոլոր գյուղերն ու քաղաքները, բազմաթիվ տներ ու աշխատավայրեր. «Մենք սպասում ենք ձեր առաջարկներին, դիտողություններին, որպեսզի վերջնական փաստաթուղթը լինի ավելի որակյալ, արդյունավետ եւ ամբողջական»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ