Փաշինյանը խոստովանում է, որ չի կարողանում իրականացնել պետության անվտանգության ապահովումը
Հաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի պարտվողական պարագլուխն անուղղակիորեն հրաժարվում է պաշտպանել մեր երկրի արևելյան սահմանագիծը Հայաստանի ինքնիշխան տարածքի Սոթք-Խոզնավար հատվածի ողջ երկայնքով՝ առաջարկելով մեր անվտանգությունը փաստացիորեն հանձնել խիստ անհասկանալի դիտորդական առաքելության հայեցողությանը։
Այսինքն, ըստ էության, նա խոստովանում է, որ չի կարողանում իրականացնել ցանկացած երկրում իշխանության ամենակարևոր գործառույթներից մեկը՝ պետության և դրա բնակչության անվտանգության ապահովումն արտաքին սպառնալիքներից։
Ժամանակին մեզ բոլորիս փորձ էր կատարվում համոզել, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությամբ չնախատեսված տարածքներից հայկական զորամիավորումների՝ «բանավոր ըմբռնման» հիման վրա դուրսբերումն իրականացվել է, որովհետև դրանով իբր ապահովվելու էր մեր արևելյան սահմանագծի անվտանգությունը, մինչդեռ հիմա, ըստ էության, առաջարկվում է մեր զորքերը հետ քաշել հենց այդ սահմանագծի մի զգալի հատվածից:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում