Սպանվող, առևանգվող և գերեվարվող Հայաստան․ Նիկոլի առաջարկած ապագան
«Օրը կգա, բարին էլ հետը» ձևակերպումը դուրս է եկել մեր խոսքից։
Արդեն նոր օրը վաղուց վատ լուրից բացի այլ բան չի բերում։ Ադրբեջանը երեկ չէ առաջին օրը մտավ մեր տարածք ու GPS–ով վերաձևեց ՀՀ–ն։ Երեկ Ալիևը սպանեց հայ զինվորին Հայաստանի տարածքում։ Այսօր առևանգել ու գերի է վերցրել 6 զինծառայողի։ Կրկին Հայաստանի տարածքում։
Նիկոլենց առաջարկած «Ապագա կա» կարգախոսն այս պայմաններում սարսափ–ֆիլմի վերնագիր է հիշեցնում՝ օրուելյան մոտիվներով։
Նիկոլն ակնհայտորեն բան է խոստացել Իլհամին, բայց խնդրել է ժամանակ մինչև հունիսի 20–ը։ Ադրբեջանում, ըստ ամենայնի, չեն հավատում Նիկոլի վերընտրությանը և խոստացածը պահանջում են մինչև հունիսի 20–ը։ Այս արանքում սպանվում, առևանգվում ու գերեվարվում է Հայաստանը․․․
Հ․Գ․ Ալիևն ինտենսիվորեն սեղմում է Հայաստանի վրա գցած օղակը։ Նրան զուգահեռ Նիկոլը ինտենսիվորեն հակառուսական քարոզ է տանում Հայաստանում և անտերության մատնում սահմանները։ Կողմերը սինքրոն են աշխատում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում