Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Սյունիքի մարզպետի ու նրա ընտանիքի անդամների գործարքները

«Հետք»-ը գրում է․ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը 2020թ.-ին գնել է պարտատոմս, որի գինը տարեվերջին կազմել է 60 մլն դրամ: Թե կորոնավիրուսի տարածման շրջանում և պատերազմական իրավիճակում ումից է Մ. Պողոսյանը գնել այդ պարտատոմսը և ինչ նպատակով՝ հայտնի չէ: Մարզպետը հայտարարագրում չի նշել գործարքի մյուս մասնակցի տվյալները: Համապատասխան սյունակում գծիկ է դրել, ինչը համակարգն ընդունել է որպես տվյալ և ընդունել է հայտարարագիրը, մինչդեռ այդ դաշտը պետք է պարտադիր լրացվեր:

Նշենք, որ պարտատոմսը պարտքային արժեթուղթ է, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՝ նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք։ Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020թ. գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր: Մ. Պողոսյանը պաշտոնում նշանակվել է 2020թ. դեկտեմբերի 8-ին, սակայն պաշտոնը ստանձնել է դեկտեմբերի 9-ին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում նոր-նոր են հրապարակվում պաշտոնյաների տարեկան հայտարարագրերը: 2020թ. հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է 2021թ. մայիսի 31-ը:

Ըստ հայտարարագրի՝ Մելիքսեթ Պողոսյանն ունի 7 միավոր անշարժ գույք՝ առանձնատուն, շենք-շինություններ և հողամաս Գորիս համայնքում, ինչպես նաև 2 միավոր հողամաս՝ Տեղ համայնքում:

Մարզպետը հայտարարագրել է նաև 4 ավտոմեքենա՝ TOYOTA, MITSUBISHI, URAL և GAZ մակնիշի: Վերջինը ձեռք է բերել 2020թ.-ին, մյուս ավտոմեքենաները՝ 2013 և 2017 թվականներին:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Մ. Պողոսյանը 2020թ. վերջին կանխիկ ունեցել է 20 մլն դրամ, իսկ բանկային հաշիվներում՝ մոտ 1 մլն դրամ:

Որպես եկամուտ հայտարարագրել է Պաշտպանության նախարարությունից ստացած 1 մլն 927 հազար դրամ կենսաթոշակն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած 1 մլն 72 հազար դրամ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները: Մարզպետը չի հայտարարագրել Սյունիքի մարզպետարանից ստացած 2020թ. դեկտեմբեր ամսվա աշխատավարձը:

Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Սյունիքի մարզպետարան: Ընդունարանի աշխատակցուհին լսեց հարցը, այնուհետև փոխանցեց, որ մարզպետը զբաղված է, չի կարող խոսել:

Մելիքսեթ Պողոսյանի կինը՝ Ալվարդ Պետրոսյանը, համատեղ սեփականության իրավունքով հայտարարագրել է բնակարան Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Իսկ 2020թ.-ին ձեռք է բերել 2012թ. արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա:

Ալվարդ Պետրոսյանը կանխիկ ունեցել է 2 մլն դրամ, իսկ բանկային հաշիվներում՝ 150 հազար դրամ: Մարզպետի կնոջ միակ եկամուտը ստացած կենսաթոշակն է եղել՝ 318 հազար դրամ:

Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով պատկանող 10 միավոր անշարժ գույք՝ Գորիս համայնքում: Նշված բոլոր գույքերը հասարակական նշանակության շինություններ են, որոնք, բացի մեկից, գնել է: Հասարակական նշանակության շինություններից մեկը ժառանգություն է:

Պարզվում է 2020թ.-ն գույք ձեռք բերելու համար բարենպաստ է եղել մարզպետի ընտանիքի անդամների համար: Կարեն Պողոսյանը նշված տարում գնել է 2 ավտոմեքենա՝ OPEL և TOYOTA մակնիշների:

Մարզպետի որդին իր բանկային հաշիվներում գումար չի ունեցել, իսկ որպես կանխիկ գումար հայտարարագրել է 30 մլն դրամ: Տարեկան եկամուտը կազմել է մոտ 30 մլն 547 հազար դրամ, որից 30 մլն-ը հայտարարագրել է «այլ եկամուտ», իսկ 547 հազարը՝ «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձ: 

Նշենք, որ «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ն, ըստ պետռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2003թ.-ին: Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի սպառողական կոոպերատիվների միության Գորիսի հանրախանութի և Գորիսի շուկայի իրավահաջորդը:

2010թ.-ից ընկերության միակ բաժնետերը մարզպետի որդին է՝ Կարեն Պողոսյանը: Վերջինս նաև ընկերության տնօրենն է: «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 11 մլն դրամ:

Հարկային մարմնի տեղեկատվական շտեմարանի տվյալների համաձայն՝ «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ն իրականացնում է անշարժ գույքի վարձակալության հետ կապված գործունեություն:

Կարեն Պողոսյանի կինը՝ Լիլիա Մկրտչյանը, «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ում գանձապահ է աշխատում, որտեղից էլ 2020թ.-ին ստացել է 372 հազար դրամ եկամուտ: 1 մլն դրամ էլ «այլ եկամուտ» ստացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հայտարարագրի համաձայն՝ մարզպետի հարսը կանխիկ ունեցել է 3 մլն դրամ, անկանխիկ՝ 106 հազար դրամ: Փոխարենը հայտարարագրել է հանձնած ավանդներ, որը տարվա վերջին կազմել է 69 մլն 398 հազար դրամ: