Այս օրհասական վիճակում կոալիցիաներ կազմելը մեզ համար հասկանալի է. «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչ
Մենք բնական է՝ մրցակիցներ ենք, յուրաքանչյուրս ներկայացնելու ենք մեր տեսակետները, մեր ճանապարհները, բայց երկրի այս օրհասական վիճակում հնարավոր կոալիցիաներ կազմելը մեզ համար հասկանալի է: Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատուն Սոս Հակոբյանը:
«Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ այո, այդ դաշինքը այն ուժերից մեկն է, որի հետ համագործակցությունը ընտրությունների արդյունքներից հետո լիովին պատկերացնում ենք»,-ասաց նա:

















































