Որո՞նք են չոր նախաճաշի վտանգները
Չոր նախաճաշը լավագույն գաղափարը չէ, հատկապես` նրանց համար, ով ցանկանում է նիհարել կամ առողջ ապրելակերպ վարել:
Ըստ սննդաբան Կինիտա Կադակիա Պատելի (Հնդկաստան) շատերը նախաճաշին շատ փաթիլներ են ուտում եւ բավարար քանակությամբ կաթ չեն ավելացնում: Այս անհավասարակշռությունը կարող է բացասաբար ազդել մարդու տրամադրության վրա, հատկապես, եթե նա սթրեսի մեջ է:
Հարվարդից սննդաբան եւ հոգեթերապեւտ Ումա Նայդուն պնդում է, որ նախաճաշին շատ վարսակ ուտելը կարող է արյան շաքարի բարձրացման հանգեցնել եւ մեծապես ազդել էմոցիոնալ վիճակի վրա ամբողջ օրվա ընթացքում: Բացի այդ, չոր նախաճաշերը սովորաբար շատ կալորիաներ, ածխաջրեր եւ շաքար են պարունակում, ինչը դրանք այքան էլ օգտակար չի դարձձնում:
Մասնագետների կարծիքով` եթե, այնուամենայնիվ, ուզում եք նախաճաշել փաթիլներով, ապա խորհուրդ է տրվում վերահսկել դրանց եւն կաթի ճիշտ հարաբերակցությունը. փորձեք հաշվարկել անհրաժեշտ չոր նախաճաշի ճշգրիտ ծավալը եւ լրացնել այն բավարար քանակությամբ կաթով` ածխաջրերի եւ կալցիումի ճիշտ հարաբերակցություն ստանալու համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից