Բանակցային գործընթացը միայն բանակցություններ չեն
«Բանակցային գործընթացը միայն բանակցություններ չեն։ Բավական մեծ ծավալի աշխատանք տարվում է մինչև բանակցությունները սկսելը։ Ես 10 տարվա ընթացքում չեմ ստացել որևէ առաջարկ, որն ինձ համար անակնկալ լիներ և որի շուրջ նախապես բանակցած չլինեմ։
Եթե գալիս են բանակցությունների առանց որևէ բագաժի, առանց կատարված տնային աշխատանքի, չգիտես՝ ինչ է լինելու, դա բանակցություններ չեն։ Դու մշտապես կարող ես հայտնվել հիմար իրավիճակում։ Կրկնում եմ, երբեք անակնկալի չեմ եկել։
Արդեն գիտեինք՝ ինչ է լինելու։ Դրա համար կա ԱԳՆ, կան անձնական կապեր, կա խոհանոցային աշխատանք, կա աշխատանքային մի ամբողջ ծավալ, որը չի երևում, բայց արվում է։
Սա մեծ աշխատանք է, որն այս իշխանությունը չի կարողանում անել։ Գնում նստում է և ասում ՝ զրոյական կետից եմ սկսսում։ Հետո թուղթ են բերում, ասում է՝ չեմ ուզում, պարզաբանումներ է ուզում։
Պետք է իմանաս՝ ինչ թուղթ է գալու, որ կարողանաս նրա որակի վրա ազդող լինել։ Այդ ժամանակ դու չես հայտնվում մի իրավիճակում, երբ անընդհատ մերժում ես, դեստրուկտիվ ես, խոչընդոտ ստեղծող ես։ Կառավարությունը խնդիր լուծող մարմին պետք է լինի։ Իսկ մեր կառավարությունը խնդիր ստեղծող և երկիր քայքայող մարմին է դարձել»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ