Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել սովը
Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները նշում են, որ սով ենթադրող դիետաները ազդում են ոչ միայն տվյալ մարդու, այլ նաեւ նրա երեխաների եւ նույնիսկ թոռների առողջության վրա:
Proceedings of the Royal Society B հեղինակավոր գիտական ամսագիրը հրապարակել է հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ սով ենթադրող դիետաները բացասաբար են անդրադառնում միանգամից երեք սերնդի կլոր որդերի, հատկապես, երբ հետագայում նրանց սերունդներին անսահմանափակ քանակությամբ սնունդ էր հասանելի:
Գիտությանը հայտնի է, որ սննդի կրճատումը մեծացնում է շատ կենդանիների կյանքի տեւողությունը եւ նույնիսկ բարելավում մարդու առողջությունը: Սակայն արմատական սովը, նույնիսկ` սահմանափակ ժամանակով, միշտ չէ, որ ցանկալի օգուտներ է բերում, զգուշացնում են գիտնականները:
Հետազոտությունն ուսումնասիրել է ավելի քան 2500 որդ, որոնք բաժանվել են 4 սերնդի: Առաջին սերունդը տեղադրվել էր չորս միջավայրում, որոնցից մեկն ազատ էր ուտել առանց սահմանափակումների, իսկ մյուսում հետեւում էին սով ենթադրող դիետայի սկզբունքներին: Ապա այդ որդերի սերունդներին նույնպես տարբեր սննդակարգերի էին ենթարկում, այդ թվում՝ լիարժեք եւ սոված: Գիտնականների խումբը գնահատել է տարբեր սցենարների ազդեցությունն ապագա սերունդների վերարտադրության եւ երկարակեցության վրա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից