Արցախի օկուպացված հարավում՝ Արաքսի ափին, Ադրբեջանը երկու ջրամբար է շահագործել
Ադրբեջանում ավարտվել է Արաքս գետի վրա Խուդաֆերինի և «Գյազ Գալասի» կոչվող ջրամբարների շինարարությունը: Այդ մասին լրագրողներին ասել է այդ երկրի Էկոլոգիայի և բնական պաշարների փոխնախարար Վուգար Քերիմովը:
Նրա խոսքով՝ առաջիկայում երկու ջրամբարները շահագործման կհանձնվեն:
«Dրանք արդեն պատրաստ են շահագործման և ջրով կլցվեն: Ադրբեջանն ու Իրանը համատեղ կօգտագործեն դրանք»,- ասել է Քերիմովը:

















































