ԻՀՊԿ-ն նոր հսկայական անօդաչու է ցուցադրել
ԻՀՊԿ-ն նոր անօդաչու թռչող սարք, ՀՕՊ համակարգ եւ ռադիոլոկացիոն համակարգ է ցուցադրել, հաղորդում է Mehr-ը:
Gaza հսկա դրոնը պաշտպանության ոլորտում նոր ձեռքբերում է, որը ստեղծվել է ԻՀՊԿ փորձագետների կողմից: Այն կարող է դիտարկման, մարտական եւ հետախուզության տարբեր խնդիրներ իրականացնել՝ թռիչքի 35 ժամ տեւողությամբ: Այս անօդաչուն ունակ է 13 ռումբ, ինչպես նաեւ՝ 500 կիլոգրամ տարբեր հետախուզական եւ ազդանշանային սարքավորումներ տեղափոխել 2000 կիլոմետր հեռավորությամբ:
Անօդաչուն կարող է նաեւ իրականացնել անտառների դիտորդական գործունեություն, փրկարարական աշխատանքներ եւ օգնություն ցուցաբերել բնական աղետների դեպքում, ինչպիսիք են ջրհեղեղները եւ երկրաշարժերը:
Զենիթահրթիռային 9-Day համակարգը ի վիճակի է դիմակայել եւ մոտ տարածությունից ոչնչացնել տարբեր սպառնալիքներ, ինչպիսիք են թեւավոր հրթիռները, օդային ռումբերն ու անօդաչու թռչող սարքերը:

















































