Սյունիքում հայ եւ ադրբեջանցի զինվորականների վեճի եւ քաշքշուկի հետեւանքով երկու կողմից էլ կան վնասվածք ստացածներ. ՊՆ
Երեկ՝ մայիսի 20-ին, հայ եւ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ Սեւ լճի մերձակայքում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով հայկական եւ ադրբեջանական կողմերի զինվորները վնասվածքներ են ստացել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՊՆ–ից։
«Հիմնականում թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել, լուրջ բան չկա»,– փոխանցեցին ՊՆ–ից՝ չհստակեցնելով տուժածների թիվը։

















































