Ադրբեջանցիքի կողմից գործուղված վարչապետը, առավել ևս վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը ապօրինի զբաղեցրածը, թուրքի բարաթը ստորագրելու իրավասություն չունի
Վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը ապօրինի զբաղեցրած Նիկոլ կապիտուլյանտը երեկ Կառավարության նիստում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, հայտարարեց, որ առաջիկայում ստորագրելու է դեմարկացիային, դելիմիտացիային, սահմանների ճշգրտմանը վերաբերող ԹՈՒՂԹԸ (թուրքի բարաթը), քանի որ «սահմանների ճշգրտումը, ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանի Հանրապետությանը», ակնհայտ ստում է կապիտուլյանտը:
Պետք է նշեմ, որ ադրբեջանցիքի կողմից գործուղված վարչապետը, առավել ևս վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը ապօրինի զբաղեցրածը, նման իրավասություն չունի (տես՝«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը): Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով միջազգային ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ընթացակարգը սահմանված է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով: Բացի այդ, Սահմանադրության 205-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվի միջոցով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում