Սերխիո Ագուերոն 2 տարվա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարիերան կշարունակի «Բարսելոնայում»։ Արգենտինացի ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ, հաղորդում է ESPN–ը։
32–ամյա Ագուերոյի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ կավարտվի հունիսի 30–ին։ Կողմերը պաշտոնապես հայտարարել են համագործակցությունը չշարունակելու մասին։
Ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» հետ դարձել է Անգլիայի չեմպիոն, Անգլիական լիգայի գավաթակիր։ Մայիսի 29–ին «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Չելսիի» հետ Պորտուում անցկացվելիք եզրափակիչում կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը։
Ագուերոն 2011-ին Մադրիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» և դարձել անգլիական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն ու ամենաշատ տիտղոս նվաճած ֆուտբոլիստը (15 տիտղոս):


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում