Ջանլուիջի Բուֆոնի հերթական ռեկորդը
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ֆուտբոլի Իտալիայի գավաթակիր դառնալու արդյունքում սահմանել է ռեկորդ:
Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահը 6-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը, ինչը ռեկորդային ցուցանիշ է: 1999-ին նա Իտալիայի գավաթակիր էր դարձել «Պարմայի» հետ, իսկ 2015, 2016, 2017, 2018 ու 2021 թվականներին՝ «Յուվենտուսի», հայտնում է Opta-ն:
Բացի այդ, Բուֆոնը Իտալիայի գավաթում հաղթել է 3 տասնամյակներում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բուֆոնը հայտնել էր, որ այս մրցաշրջանի վերջում կհեռանա «Յուվենտուսից»: 43-ամյա իտալացին «Յուվենտուսում» խաղացել է 2001-2018-ը, ինչից հետո տեղափոխվել էր ֆրանսիական ՊՍԺ: 2019-ին նա վերադարձավ իտալական ակումբ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Ավելի վաղ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել էր, որ մտադիր է կարիերան ավարտել 2023 թվականի ամառվանից ոչ ուշ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում