Եթե Արարատի ու Տավուշի գյուղերը հանձնելու լուրն էլ հաստատվեց, պետք է լույսի արագությամբ անհետանաք
Երբեմն ինձ թվում է, որ ՀՀ-ում մազոխիստների կառավարություն է։ Ձեզ այդքան հաճելի՞ է ստորանալ ու ծաղրի ենթարկվել։
Պատկերացնում ե՞ք, ադրբեջանցի զինվորները, որ մինչև վերջերս սարսափում էին միայն հայկական բանակի անունից, հիմա աշխարհով մեկ տարածում են մեր զինվորներին ծեծելով վռնդելու տեսանյութ։
Ու այս անհայրենիք տականքները առանց ամոթի մեկ կաթիլի հերքում են դրանց իսկությունը, վարչապետի անձնական օգտագործման կիսագրագետները հորթի հրճվանքով խոսում են տեսանյութի կեղծ լինելու մասին, այնինչ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հաստատում է։
Դուք հայրենիք չունեք, դուք անգամ ընտանիքի գիտակցում չունեք, էլ ուր մնաց հայրենիքի ու պետականության։ Ո՞նց կարող եք այդ աստիճանի ստորացնել թշնամու դեմ կանգնող մեր եղբայր զինվորին։ Ո՞նց կարող եք հայ զինվորին այս օրվան հասցնել։
Գուցե պաշտոնապես արձագանքե՞ք Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին։ Եթե Արարատի ու Տավուշի գյուղերը հանձնելու այդ լուրն էլ հաստատվեց, ապա դուք պետք է լույսի արագությամբ անհետանաք։
Որքան էլ մեր ազգին գլխաքանակ եք համարում, հույս չունենաք, թե կներվեք։
Իմ աստվածատուր երկիրը արժանի չէ այսպիսի ստորացման։


















































Ո՞վ է Ռուբեն Ռուբինյանը․ բրիտանական կամ թուրքական ազդեցության գործակա՞լ է
Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է իր հերթական օգտագործված զինակցին
ՀՀ-ում քաղաքացիներին համոզում են թուրքի հետ քիրվայություն անել, գլուխը կախել
Մեր հանրությունը հայտնվել է մի շրջապտույտի մեջ, երբ ինքն իր հայրենիքից տեղյակ չէ․ Նաիրի Հոխիկյան
ԱԱԾ-ն առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում