«Բարսելոնան» միացել է Լևանդովսկու համար պայքարին
Կատաոնական «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, հայտնում է Sky Sport Germany-ն:
32-ամյա ֆուտբոլիստը վաղուց է ցանկանում խաղալ Իսպանիայում: Սակայն նրա տեղափոխությանը «Բարսելոնա» կարող է խոչընդոտել կատալոնական ակումբի ֆինանսական վիճակը:
Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք առաջատար ակումբներ: Նրանցից մի քանիսն արդեն կապ են հաստատել նրա գործակալի հետ: Այդ հետաքրքրությունը չի անհանգստացնում «Բավարիային», որտեղ վստահ են, որ Լևանդովսկին չի հեռանա ակումբից:
Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը 2014 թվականից է հանդես գալիս «Բավարիայում», որի կազմում Բունդեսլիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 40 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում