Մարկո Ռոյսը բացատրել է, թե ինչու չի մասնակցի Եվրո-2020-ին
Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը պատմել է, թե ինչու է որոշել չմասնակցել Եվրո-2020-ին:
«Բարդ, բայց հաջող մրցաշրջանից հետո հավաքականի մարզիչի հետ որոշեցինք, որ չեմ մեկնի Եվրոպայի առաջնությանը: Դա շատ բարդ որոշում էր ինձ համար, քանի որ միշտ լի եմ հպարտությամբ, երբ ունեմ ազգային թիմում խաղալու հնարավորություն: Սակայն շատ լարված տարվանից հետո որոշեցի հանգստանալու հնարավորություն տալ օրգանիզմիս: Կօգտվեմ դադարից, որպեսզի լավատեսությամբ սկսեմ նոր մրցաշրջանը: Մեր մարզիչին ու թիմին լավագույնն եմ մաղթում Եվրոպայի առաջնությունում»,- Ինստագրամում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Ռոյսը մասնակցել է 31 հանդիպման, դարձել 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2011 թվականից է հանդես գալիս Գերմանիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 44 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում