Ձրիակեր դավաճաններ. Դուք հայրենիքի գող եք. Դուք գողացել եք մեր հայրենիքը
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մայիսի 18-ը Բերձորի (Լաչինի) ազատագրման օրն է։
ՀՀ մարզերի և Արցախի վարչական շրջանների միջև համագործակցության շրջանակներում Քաշաթաղի գործընկերներն էին ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում պաշտոնավարման ժամանակահատվածում, ամեն տարի այս օրը, ես գլխավորում է Վայոց ձորի պատվիրակությունը՝ Բերձորում տոնական միջոցառումներին մասնակցելու և մեր հետագա համագործակցության հարցերը քննարկելու նպատակով։ Միջոցառումներին մշտապես ներկա էր լինում Արցախի նախագահը, նաև այսօրվա խեղկատակը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Արցախի վարչապետի պաշտոնը։
Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ Վայոց ձորի և ՀՀ Սյունիքի մարզպետներն այսօր այցելեն Բերձոր, որտեղ նրանց պետք է դիմավորի Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը։
Եթե նրանք չեն կարող դա անել, ապա ու՞մ են դրանք պետք, ինչի՞ համար են մնացել իրենց պաշտոններում ու խժռում հանրային միջոցներն ու պարգևավճարները։
Ձրիակեր դավաճաններ։ Դուք հայրենիքի գող եք։ Դուք գողացել եք մեր հայրենիքը, մեր անցյալը, մեր ապագան, մեր զգացողություններն ու մեր երազներ։ Քրեական օրենսգրքով այդ գողության համար հոդվածներ չկան, քանզի ոչ ոք չի մտածել, որ կարող է բնության մեջ հայտնվել նման ազգադավ սրիկաներ, որոնք կարող են հայրենիք գողանալ, ուստի ձեր պատժի այլ կարգավորում պետք է մտածել՝ բոլորիդ առանց բացառության»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում