Տեր Շտեգենը կվիրահատվի եւ չի մասնակցի Եվրո-2020-ին
«Բարսելոնայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը հայտնել է, որ չի մասնակցի հունիս-հուլիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին (Եվրո-2020)։ Ֆուտբոլիստը կենթարկվի ծնկի վիրահատության։
«Հիասթափված եմ երեկվա պարտության եւ չեմպիոն դառնալու հնարավորությունը կորցնելու պատճառով։ Մրցաշրջանի սկզբի դժվարություններից հետո մենք ցուցադրեցինք բնավորություն եւ ունեցանք առանց պարտության 19 անընդմեջ հանդիպումների շարք։ Բայց մեզ չհաջողվեց պահպանել այդ մարզավիճակը։
Ակումբի բժշկական շտաբի հետ որոշել ենք գնալ ծնկի լրացուցիչ վիրահատության։ Ցավոք, ես բաց կթողնեմ Եվրո-2020-ը։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ կլինեմ երկրպագու, որն աջակցում է իր երկրին։ Հույս ունեմ, որ Գերմանիան կդառնա չեմպիոն։ Շնորհակալ եմ աջակցության համար»,- գրել է Տեր Շտեգենն Ինստագրամում։
Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում «Բարսելոնան» տանը 1։2 հաշվով պարտվել էր «Սելտային» եւ 76 միավորով երրորդն է՝ երկրորդ տեղում ընթացող «Ռեալից» հետ մնալով 5 միավոր։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում