Ֆլիկը 3 տարվա պայմանագիր կկնքի Գերմանիայի հավաքականի հետ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Հանս-Դիտեր Ֆլիկը փոխհամաձայնության է եկել Գերմանիայի ֆուտբոլային միության հետ:
Abendzeitung-ի համաձայն՝ գերմանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված կլինի 3 տարով: Ֆլիկը Գերմանիայի հավաքականը կգլխավորի Եվրո-2020-ից հետո:
Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկը «Բավարիան» գլխավորում է 2019թ․ նոյեմբերից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։
Այս մրցաշրջանի վերջում «Բավարիան» կգլխավորի գերմանական «Լայպցիգի» 33-ամյա գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը:
Գերմանիայի հավաքականը Հայաստանի մրցակիցներ է 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում