Վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից. Վալերի Օսիպյան
Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Ազատության հրապարակում, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը Ազատության հրապարակում մասնակցում էր այսօր նախատեսված Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքին։
«Ես վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին ու հավատում եմ նրան։ Կարծում եմ՝ նա ունի փորձը, գիտելիքը։ Իր կառավարման տարիներին ես աշխատում էի ոստիկանությունում, ու Հայաստանը տնտեսական աճ ուներ։ Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից»,– ընդգծեց նախկին ոստիկանապետը։
Նշենք, որ 2018թ. քաղաքական վերադասավորումներից հետո, Վալերի Օսիպյանին Նիկոլ Փաշինյանը նշանակել էր ոստիկանապետ։
«Յուրաքանչյուր անձ ինքն է գնահատական տալիս իրավիճակին եւ որոշումներ կայացնում։ Ներկայիս իրավիճակն այնպիսինն է, որ ինձ չի բավարարում, ես մտահոգված եմ մեր երկրի ապագայով, մեր երեխաներով, մեր ապագայով։ Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այն անձնավորություն է, որ կարող է երկիրը դուրս բերել այս իրավիճակից»,– նշեց նա։
Հարցին, թե հնարավո՞ր է ինքը լինի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի ցուցակում, Օսիպյանն ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ