Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել. Հիմա ես ամեն ինչ թույլ եմ տալիս

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել:

«Մի քանի օր առաջ իմ հին ընկերը վերադարձավ Արցախից, ուր մեկնել էր վերջին պատերազմի իր գործընկերներին այցելելու համար: Ինձ համար կարեւոր է, որպեսզի դուք զգաք նույնը, ինչ ես, ուստի ես փոխանցում եմ նրա նամակը առանց կրճատումների:

«Լավ է, եղբայր,

Ուզում էի զանգահարել քեզ Արցախից վերադառնալուն պես, իսկ հետո հասկացա, որ խոսելով կամ չաթ անելով մենք արագ կհեռվանանք թեմայից, իսկ ինձ համար կարեւոր է փոխանցել մթնոլորտը:

Միանգամից ասեմ՝ տպավորությունը ծանր է: Ես սովոր էի, որ այնտեղ սովորական մարդիկ, նույնիսկ՝ պատերազմից առաջ, աղոթում էին Ռուսաստանի վրա, եւ հիմա, երբ գնում էի այնտեղ, մտածում էի՝ ինչ կենսահաստատ բան ասել նրանց. ինձ թվում էր ՝ ասելով, որ մենք պարտվեցինք պատերազմը, բայց հիմա դուք համարեք, որ արդեն Ռուսաստան եք, ես ինչ-որ կերպ կքաղցրացնեմ հաբը: Ոչ մի դեպքում:

Ամենակարեւորը, ինչը բառացիորեն կախված է օդում՝ միշտ ուղեկցող գարշահոտության նման, խոցելիությունն է: Այն սկսվում է բանիմաց մարդկանց խորհուրդներից, ովքեր ինձանից խոստում են վերցրել, որ Տեղից մինչեւ Ստեփանակերտ ես կանգ եմ առնելու միայն անցակետերում եւ դուրս չեմ գալու ավտոմեքենայից, վերջացրած նրանով, որ դու անցնում ես Շուշիի մուտքի մոտ գտնվող ադրբեջանական անցակետի կողքով:

Բոլոր խոսակցությունները ներծծված են կոտրվածությամբ: Շուշեցի իմ ծառայակիցը ծառայության ավարտից 3 ամիս անց կամավորագրվեց բանակ՝ 3 տարվա պայմանագրով: Ասում է, որ աշխատանք չկա, իսկ բանակը կայուն եկամուտ է: Զորամասի ծառայակիցներն ասում են, որ ծառայությունն, որպես այդպիսին, ավարտվել է. այնտեղ ժամանակ են սպանում, նրանք այլեւս մարտական առաջադրանքներ չունեն: Սպաներին, ինչպես դպրոցականներին, օրվա մեջ մի քանի շարք են կանգնեցնում՝ համոզվելու համար, որ բոլորը տեղում են եւ ոչ ոք չի գնացել իր գործերով: Պատերազմի ժամանակ մեր պահած դիրքներն առանց մեկ կրակոցի հանձնվեցին ադրբեջանցիներին, եւ այժմ սարքում են նորերը՝ ծուլորեն եւ աշխատելով համարի վրա: Զորանոցները դադարել են բուրալ քրտինքով եւ գուլպաներով, փոխարենը վաքսի եւ ժավելի հոտ է գալիս:

Որքանով հասկանում եմ, տնտեսությունը կանգնած է: Լաչինի միջանցքի 100 կմ ընթացքում ես հանդիպեցի 20-30 ավտոմեքենա: Նույնքան՝ Հյուսիս-Հարավ մայրուղու ողջ երկայնքով. ճիշտ իտալական սուպերքարի գովազդից վարորդի աննկարագրելի զգացողությունն էր, երբ մեն-մենակ ընթանում ես լեռնային օձաձեւ ճանապարհով: Վանք գյուղում ես հյուրանոցի միակ հյուրն էի: Ռեստորաններում (բացառությամբ ամենապոպուլյարներից) մենյու չեն տալիս. սովորաբար մթերքները գնում են պատվերն ընդունելուց հետո:

Մարդիկ 68 հազար դրամ են ստանում, եւ շատերը գոհ են դրանից: 100-150 հազար աշխատավարձը լավ է համարվում: 300 հազար աշխատավարձը, ինչպես բանակում են ասում, երազելու բան է: Հասարակական սեկտորից դուրս պարզապես աշխատանք չկա: Տիրոջ հրամանով անվճար բնակարանների եւ այլ բարիքների մասին խոստումների նկատմամբ առանձնապես հավատ չկա, հիմնականում՝ շինարարության գործընթացում գողության, քավորության եւ կոռուպցիայի մասին սովորական պատմությունների պատճառով: Անուններ են տալիս:

Պատմությունները միայն քաղաքականության մասին են: Երբ փորձում ես փոխել թեման, ամեն ինչ վերադառնում է դրան: Հայհոյում են Նիկոլին՝ շատ զգուշորեն մեղադրելով մեզ, որ մենք նրան բերեցինք իշխանության եւ չկարողացանք վռնդել: Արայիկի մասին լռում են: Կամ չեն ցանկանում դա քննարկել ինձ՝ օտարից հետ, կամ մեկ այլ պատճառով: Հույսները դնում են խաղաղապահների վրա: Հսկայական քանակությամբ լրիվ վայրի կոնսպիրոլոգիական լուրեր են պտտվում, որ շուտով կսկսեն ռուսական անձնագրեր տալ, որ այնտեղ ռուսական բազա կլինի, որ Պուտինը գաղտնի հանդիպել է Արայիկի հետ եւ նման այլ բաներ: Ինչպես միշտ, բոլորը հույս ունեն, որ ինչ-որ մեկն անպայման կլուծի բոլոր խնդիրները: Ցանկալի է՝ առանց իրենց անմիջական մասնակցության:

Բայց եթե կարճ՝ ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ Արցախն վերջնականապես կորսված է: Ինձ չէր լքում միտքը, որ Նախիջեւանի հայերը հենց այդպես են իրենց զգացել, երբ հայտնվել են Խորհրդային Ադրբեջանի կազմում: Խոցելի, աղքատ՝ կա՛մ աքսորի, կա՛մ բռնի ձուլման հեռանկարով: Ազերները կարողանում են նման իրավիճակներից առավելագույնը քամել: Նրանք մեզ դուրս վռնդեցին Բաքվից եւ Կիրովաբադից: Նախիջեւանից: Եվ եթե այսպես գնա, նրանք մեզ դուրս կմղեն նաեւ Արցախից: Կամ նույնիսկ՝ Հայաստանից:

Հետ նայելով՝ ես հասկանում եմ, թե ինչպես է նիկոլիզմը փոխել ինձ: 2018-ին ես թույլ էի տալիս, բայց չէի ենթադրում, որ պատերազմ է լինելու: 2020-ի հուլիսին ես հասկացա, որ պատերազմ է լինելու, բայց թույլ չէի տալիս, որ մենք կպարտվենք: Պատերազմի ժամանակ ես հասկացա, որ մեզ պարտություն է սպասվում, բայց թույլ չէի տալիս, որ հանձնվելու ենք: Երբ մեզ ստում էին Շուշիի մասին, ես հասկանում էին, որ մենք հանձնվում ենք, բայց թույլ չէի տալիս, որ Նիկոլը կզբաղվի կարգավորմամբ: Իսկ, ահա, հիմա ես թույլ եմ տալիս ամեն ինչ՝ նույնիսկ ամենաֆանտաստիկ հոռետեսական սցենարները»: