Չեմպիոնների լիգա. Մահրեզը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Քվեարկության արդյունքում 30-ամյա Մահրեզը գերազանցել է Ռուբեն Դիաշին («Մանչեսթեր Սիթի»), Նգոլո Կանտեին («Չելսի») և Կայ Հավերցին («Չելսի»):
Ալժիրցի կիսապաշտպանի դուբլի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» 2:0 հաշվով տնային հաղթանակ էր տարել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն:
Չեմպիոնների լիգայի մյուս կիսաեզրափակիչում Լոնդոնի «Չելսին» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Ռեալին» (1:1, 1:0):


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում