Սոֆիա. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը չկարողացավ նվաճել օլիմպիական ուղեգիր
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հաջողության չհասավ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում, որին ներկայացել է 2 մարզիկով:
86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում 7:2 հաշվով հաղթեց կանադացի Ալեքսանդր Մուրին, իսկ 1/8 եզրափակիչում ուժեղ գտնվեց Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիան Ռամոսից՝ 6:4: Կիսաեզրափակիչի ուղեգիրը հայ ըմբիշը վիճարկեց լեհ Զբիգնև Բարանովսկու հետ և պարտվեց ժամանակից շուտ՝ 2:12:
74 կգ քաշային Արման Անդրեասյանը ևս մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 11:6 հաշվով հաղթել էր ավստրիացի Սիմոն Մարչլին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 8:14 հաշվով պարտություն կրեց հույն Գեորգիոս Կունգիոումցիդիսից:
Սոֆիայի մրցաշարում Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:
Հիշեցնենք, որ վերջերս Արման Անդրեասյանը մասնակցել էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը և բրոնզե մեդալ նվաճել 70 կգ քաշային կարգում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Սոֆիայում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), իսկ հունահռոմեականների թիմից՝ Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում