Սյունիքից հանձնված տարածքներ. Հարցրեք կապիտուլյացիոն վարչակարգին՝ ինչպես է թշնամին հայտնվել տեսանյութում նշված վայրում (տեսանյութ)
Քաղաքագետ, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Հայկական նախագիծ» նախաձեռնության համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
«Ինչպես երևում է ԽՍՀՄ ԳՇ և հիմնականում դրա հիման վրա կազմված «Գուգլ» ընկերության քարտեզներից, ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող Սև լիճը մեծ մասամբ (գրեթե ամբողջությամբ) գտնվում է Սյունիքի տարածքում, հետևաբար՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախորդ տարվա ավարտին խեղկատակային «ջիպիէսային» սկզբունքով իրականացված դե-ֆակտո ապօրինի «սահմանազատման» արդյունքում պիտի չօկուպացվեր թշնամու կողմից։
Ադրբեջանցիների կողմից հրապարակված այս տեսանյութից (https://www.youtube.com/watch?v=YTsQOWzRdtg) (թվագրումը՝ ապրիլի 30, 2021 թ․) երևում է, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են տարածքը՝ ներթափանցելով նաև Սյունիքի մարզի տարածք։
• Պատճառը պարզ է՝ Ադրբեջանն առաջնորդվում է առավելագույն ընդարձակման (հատկապես՝ ռեսուրսառատ վայրերում) քաղաքականությամբ, իսկ ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները՝ կապիտուլյանտ պարագլխի ղեկավարությամբ՝ «սաղ տանք, պրծնենք» տմարդի և վախկոտ սկզբունքով։ Սրան զուգահեռ՝ չեն խորշում նաև լկտիաբար հասարակությանը ստելուց, թե իբր Սյունիքից ոչինչ չի զիջվել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում