ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի գլխավորությամբ Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի. Բորիս Ավագյան (տեսանյութ)
«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 3 հայ գերի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։
«Այսօր Հայաստան են տեղափոխվել են 3 գերի, դա բացառապես Ռուսաստանի Կառավարության, Պաշտպանության նախարարության եւ Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է եղել»,– ասաց Ավագյանը։
Նշենք, որ այսօր երեկոյան, երբ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին գերիների վերադարձի մասին, փորձեցինք տեղեկությունը ճշտել փոխվարչապետի գրասենյակից, որը զբաղվում է գերիների հարցով։ Գրասենյակի մամուլի պատասխանատուն՝ Նժդեհ Հովսեփյանն ասաց, որ նման տեղեկություն չունի։
Առաջինը գերիների վերադարձի մասին տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել էր Բորիս Ավագյանը, որը, հիշեցնենք, Հայաստանի Ազգային ժողովում իմքայլական պատգամավորներին քննադատելուց հետո ազատվել էր Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։
Նշենք, որ մամուլն այսօր գրել էր, որ Բորիս Ավագյանը ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ընկերն է և ինքն է զբաղվում գերիների վերադարձի շուրջ բանակցություններով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ