Ֆրանսիայում չտեսնված բաներ են կատարվում, այսինքն կատարվում է մի բան, որը կանխատեսվում էր, բայց որին չէին հավատում. Իսկ ի՞նչ է սկսվել Ֆրանսիայում
Ֆրանսիայում չտեսնված բաներ են կատարվում, այսինքն կատարվում է մի բան, որը կանխատեսվում էր, բայց որին չէին հավատում: Եվ ահա, հազարավոր զինվորականներ, տասնյակ գեներալներ, այդ թվում նաև գործող, սկսել են «Ֆրանսիան իսլամիզմից փրկելու» շարժումը։
Ֆրանսիան, ի տարբերություն Գերմանիայի, օկուպացված երկիր չէ և այն ինչ այնտեղ սկսվել էլ, կարող է տարածվել ողջ Արևմտյան Եվրոպայում։
Իսկ ինչ է սկսվել Ֆրանսիայում։
Ըստ էության այն, ինչը կանխատեսում էր Հանթինգտոնը, քաղաքակրթությունների բախում։ Եվրոպայի միլիոնավոր մուսուլմաններ չեն ցանկանում դառնալ եվրոպացի, այլ ճիշտ հակառակը, երազում ու ձգտում են Եվրոպան դարձնել խալիֆաթ, այսինքն Եվրոպան հարմարացնել իրենց քաղաքակրթության պատկերացումներին։
Մենք արդեն ունենք երկու Եվրոպա՝ ավանդական ու իսլամական, որոնք փորձում էին միմյանց հետ համագործակցել, հետո՝ միմյանց հանդուրժել, իսկ հիմա սկսվում է փոխադարձ անհանդուրժողականության փուլը։
Դա միայն ներեվրոպական իրավիճակով չի պայմանավորված, նաև միայն միջեվրոպական նշանակություն չունի։
Երբ Եվրոպայի կողքին՝ հենց շքամուտքում, առաջ է եկել մի երկիր, Թուրքիան, որը իսլամիզմ ու թուրանիզ է քարոզում, ցուցադրական նացիստական եղանակով, նաև համապատասխան ցանցեր է ստեղծում ամենուր ու շանտաժ է ենթարկում եվրոպացիներին, ցուցադրաբար արհամարհելով, դա կարող է ծնել հակառակ ուժը՝ եվրոպական ազգայնականությունը։ Հազարավոր զինվորականներ ու ժանդարմներ, որոնց թիվը գնալով աճում է, կատարել են քայլ, որն անհավանական բան կարող էր թվալ։
Իսկ ինչ կապ ունի դա մեզ հետ։ Ֆիքսենք, որ Արցախի պատերազմը ցույց տվեց թյուրքերի համերաշխությունն ու եվրոպացիների անսկզբունքայնությունը։ Դա շատերն արձագանքեցին և քայլելով Եվրոպայի քաղաքներում տեսնում են Արցախում գլուխներ կտրող մարդկանց գաղափարակիցներին ու հասկանում են, որ իրենց հերթն էլ է գալու։ Պատահական չի, որ հենց զինվորականներ են սկսել դա առաջինը հասկանալ։


















































Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան
ՀՀ-ում արժեքային ճգնաժամ է և լուծումը կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է. Դանիելյան
ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ
Ամեն ինչ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան
Կա՞ արդյոք քաղաքացիական հասարակություն Հայաստանում. Ստեփան Դանիելյան. (տեսանյութ)
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում