Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Սպորտ

Խոակին Կապառոս. Մենք առավելություն ունենք այլ հավաքականների նկատմամբ

Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը։ Բոլոր հավաքականները չեն, որ ունեն այդ զգացումը։ Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ:

Այդ մասին հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը ՀՖՖ մամուլի ծառայության հետ հարցազրույցում ամփոփել է նախորդ խաղերը, խոսել ազգային թիմում աշխատանքի ու այլ թեմաների շուրջ:

Պարոն Կապառոս, մարզչական հսկայական փորձ ունեք, Ձեր կարիերայի ընթացքում բազմաթիվ հաղթանակներ եք տարել: Այդուհանդերձ, անձամբ սպասո՞ւմ էիք այսքան հաջող մեկնարկ Հայաստանի ազգային հավաքականի ղեկին՝ առաջին տեղ Ազգերի լիգայի մրցաշարի մեր խմբում և 3 անընդմեջ հաղթանակ ընտրական փուլում:

Առաջին բառերը, որ հասցեագրեցինք ֆուտբոլիստներին, այն մասին էին, որ մենք պետք է իսկական թիմ լինենք։ Կարող եմ ասել, որ դա մեզ հաջողվեց: Հենց դրա շնորհիվ շատ բաների հասանք։ Մենք չպետք է մեր առջև երկարատժամկետ հեռանկարներ և նպատակներ դնեինք, այլ անհրաժեշտ էր շարժվել առաջ քայլ առ քայլ՝ կենտրոնանալով յուրաքանչյուր հաջորդ խաղի վրա։ Մեզ անհրաժեշտ էր նաև թիմային ուժեղ մենթալիտետ ձևավորել։ Այդ ընթացքում մենք պետք է ճանաչեինք ֆուտբոլիստներին, իսկ նրանք՝ ծանոթանային մեր գաղափարներին։ Եվ կարծում եմ՝ մենք կարողանում ենք իրականացնել մեր նպատակները, չնայած որ առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Մենք պետք է լինենք հավաքական, սակայն հավաքականի ներքո պետք է ներկայանանք՝ որպես իսկական թիմ։

Այդուհանդերձ, հատկապես ինչի՞ հաշվին հաջողվեց տանել 5 անընդմեջ հաղթանակ և չպարտվել 8 անընդմեջ խաղում:

Շնորհիվ այս մենթալիտետի և ֆուտբոլիստների համապատասխան տրամադրվածության մեզ հաջողվում է իսկական ընտանիքի պես լինել։ Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը։ Բոլոր հավաքականները չեն, որ ունեն այդ զգացումը։ Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ։ Գումարած դրան՝ թիմային մենթալիտետը, որը մեզ հավատով էր լցնում կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նպաստում այդ հավատի ու վստահության աստիճանական ուժեղացմանը։

Ի՞նչ կասեք ՀՖՖ-ազգային հավաքական համագործակցության մասին:

Մարզչական շտաբի, ՀՖՖ նախագահի և աշխատակազմի միջև համագործակցությունը շատ թափանցիկ է, ճկուն և ֆունդամենտալ նշանակություն ունի։ Բոլորս միևնույն նպատակն ենք հետապնդում։ Արդյունքները միշտ էլ կախված են նախագահից և իր՝ ղեկավար մարմին կազմող աշխատակիցներից։ Նրանք են անձնակազմի ընտրություն կատարում, և այդ մարդիկ այնուհետև պետք է կազմեն իրենց աշխատանքային խմբերը։ Հիանալի հարաբերություններ ունենք ղեկավարության հետ, միևնույն նպատակներն ենք հետապնդում և ունենք միատեսակ մտածելակերպ։ Այս ամենի շնորհիվ մենք կարող ենք լավատես լինել՝ կապված հայկական ֆուտբոլի հետագա զարգացման հետ։

Ձեզ խանգարո՞ւմ է լեզվական խոչընդոտը՝ այն, որ Դուք չեք խոսում հայերեն, իսկ ֆուտբոլիստների մեծ մասը՝ իսպաներեն, և մինչ օրս ի՞նչ հայկական բառեր եք հասցրել սովորել:

Հայերեն բառե՞ր (ծիծաղում է)։ «Հանգիստ», «լավա», «արագ» և մի քանի այլ բառ։ Խոստովանեմ ազնվորեն՝ ի սկզբանե կարծում եի, որ կլինեն դժվարություններ՝ կապված լեզվական խոչընդոտի հետ, սակայն սխալվեցի: Այստեղ կա ոչ վերբալ հաղորդակցություն, երբ մարդիկ պարզապես նայում են միմյանց աչքերի մեջ և գրկախառնվում են։ Սա հաճախ շատ ավելի մեծ ուժ ունի, շատ ավելի ազնիվ ու անկեղծ է, քան խոսքերը, որոնք կարող ես հասցեագրել կոլեկտիվին։

Շատ մարզիչներ ունենում են սխեմաներ, որոնց մեջ տեղավորում են ֆուտբոլիստներին: Ինչպիսին է Ձե՞ր մոտեցումը: Դուք նույնպես Ձեր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներին տեղավորում եք այն սխեմայի մեջ, որը նախընտրում եք, թե՞ հակառակը՝ ընտրում եք սխեման՝ ելնելով Ձեր ֆուտբոլիստների կարողություններից:

Այստեղ երկու տարբեր բան կա։ Առաջինը, դու գալիս ու ընդունում ես մի թիմ, օրինակ, ազգային հավաքականը, և պետք է ադապտացվես նրան։ Պանդեմիայի պայմաններում տանը փակված լինելով՝ հավաքականի բազմաթիվ հանդիպումներ ենք ուսումնասիրել Բերեզովսկու, Չախալյանի, Լուսիանո Մարտինի և Արա Արոյանի հետ։ Ամեն օր գրեթե 24 ժամ աշխատում էինք՝ դիտելով թիմի խաղը։ Բոլոր ֆուտբոլիստներին վերլուծել ենք անհատապես։ Աստիճանաբար հասկանում էինք ֆուտբոլիստների առանձնահատկությունները և մեր պահանջները։ Բացի այդ, այս թիմային մենթալիտետով և ֆուտբոլիստների վստահությամբ աշխատանքի նկատմամբ մենք պետք է ինտենսիվ խաղ ցուցադրող և ագրեսիվ պրեսինգ կիրառող թիմ լինենք, ինչպես նաև պետք է գործենք բարձր արագություններով, օգտագործենք ազատ գոտիներն ու դավանենք ուղղահայաց ֆուտբոլ։ Սա այն է, ինչին ձգտում ենք հավաքականում

Այդ դեպքում՝ ինչո՞վ է պայմանավորված տարիների ընթացքում արմատացած 4-2-3-1-ից 4-4-2-ի անցումը՝ Հենրիխ Մխիթարյանի, Արշակ Կորյանի կամ այլ ընդգծված 10 համարի բացակայությա՞մբ, թե՞ ֆուտբոլիստների այսպիսի ընտրությամբ սա, միևնույնն է, տակտիկական ամենահարմար դասավորությունն է:

Ազգային հավաքականը չի կարող կախվածության մեջ լինել մեկ կամ երկու ֆուտբոլիստից և ադապտացվել նրանց։ Այստեղ այն սկզբունքն է գործում, որի մասին խոսել ենք թիմի հետ ի սկզբանե՝ պետք է իսկական ֆուտբոլային թիմ լինենք և քաղենք առավելագույնը յուրաքանչյուր խաղացողից։ Մենք չենք կարող դաշտում նախաձեռնությանը տիրել, քանի որ չունենք համապատասխան որակի ֆուտբոլիստներ։ Սակայն մենք կարող ենք խաղալ ուղղահայաց ֆուտբոլ և պրեսինգի ենթարկել հակառակորդին։ Մեր խաղաոճը չի կարող պայմանավորված լինել առանձին ֆուտբոլիստներով։ Մեզ դաշտում իսկական թիմային ոգի և վարքագիծ է անհրաժեշտ։ Հանդիպումը 90 րոպե է տևում, և դրա ընթացքում կարող ես փոխել ռազմավարությունդ։ Ինքներս պետք է լավ իմանանք մեր ռազմավարությունն ու մոտեցումները, իսկ մարդիկ պետք է ճանաչեն մեզ մեր ինքնության շնորհիվ։

Հունիսին հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում. Առաջին մրցակիցն աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիան է, երկրորդը՝ Եվրոպայի ուժեղագույն թիմերից Շվեդիան: Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր ուժեղ թիմերի դեմ խաղալն ընկերական խաղերում: Արդյո՞ք դա հենց Ձեր պահանջն է եղել և ի՞նչ եք պատրաստվում փորձարկել այդ խաղերում:

Առաջին՝ ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ։ Եվ մենք պետք է քաջ գիտակցենք դա։ Երբ հավաքականի մարզաշապիկն ես կրում, ընկերական խաղ գոյություն չունի, քանի որ թիկունքում ողջ երկիրն է և պետք է նվաճել մարզասերի վստահությունը։ Այս առումով մենք պետք է միայն ավելի ուժեղացնենք մեր խաղային գաղափարները։ Պատրաստվում ենք անել դա այնպիսի հավաքականների հետ պայքարում, ինչպիսիք են Խորվաթիայի և Շվեդիայի ընտրանիները։ Հնարավոր է՝ մեզ որևէ ֆուտբոլիստ միանա, բայց պնդում եմ՝ մենք պետք է միայն ուժաղացնենք և կատարելագործենք մեր ռազմավարությունը։ Այդ իսկ պատճառով էլ չկան ընկերական խաղեր, և հենց այս մենթալիտետով պետք է մոտենանք առաջիկա երկու հանդիպումներին։

Դուք հայտնի եք, որպես երիտասարդ տաղանդներ բացահայտող մարզիչ: Շարունակելո՞ւ եք ներգրավել այլ երիտասարդների առաջիկա խաղերին և արդյո՞ք կարող եք հիմա անուններ տալ:

Ես ոչ մի անուն չեմ տա։ Շանսեր կտանք այս կամ այն ֆուտբոլիստին՝ համաձայն մեր մտահղացումների, եթե նպատակահարմար համարենք։ Եթե ֆուտբոլիստը երիտասարդ է կամ տարեց է, դա չի նշանակում, որ նա հավաքականում հանդես գալու իրավունք ունի։ Խաղում են այն ֆուտբոլիստները, որոնք տվյալ պահին համապատասխան մարզավիճակում են։ Ինքս երբեք չեմ վարանել երիտասարդ ֆուտբոլիստին նորամուտը նշելու հնարավորություն տալու հարցում։ Եթե տեսնենք, որ այս կամ այն ֆուտբոլիստը տաղանդավոր է և կարող է օգտակար լինել թիմին, ապա կմտածենք և որոշում կկայացնենք։ Սակայն առաջիկա երկու հանդիպումներին ճնշող մեծամասնությամբ կհրավիրվեն նրանք, ովքեր հանդես են եկել վերջին խաղերում։

Ազգերի Լիգայում 6-ից 5 խաղերում խաղադաշտ դուրս բերեցիք Վահան Բիչախչյանին: Վերջին խաղերում նա ընդամենը 1 րոպե անցկացրեց: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

Այս անգամ դաշտ դուրս եկան այլ ֆուտբոլիստներ։ Օրինակ՝ Ժիրայր Շաղոյանն ու Էդուարդ Սպերցյանը։ Լավ և կարևոր է, երբ թիմումդ մրցակցություն կա։ Սա ավելի է ուժեղացնում հավաքականը։ Մենք շատ գոհ ենք Վահանից։ Ինքն էլ պետք է հասկանա, որ հարկավոր է քրտնաջան աշխատել։ Վահանն այն խաղացողն է, որ կստանա իր շանսերը, սակայն նորից ասեմ, որ հայտնվել են նաև այլ ֆուտբոլիստներ։ Ես՝ որպես ամենամեծ պատասխանատվություն կրող անձնավորություն, համարել եմ, որ այդ հանդիպումներւմ դաշտ պետք է դուրս գան ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ։

ԲԿՄԱ-ի կազմավորումը ՀՖՖ գլխավոր ձեռքբերումներից մեկն է: Ի՞նչ կարող եք ասել այդ նախագծի մասին և համարո՞մ եք, որ Ժիրայր Շաղոյանի հայտնվելն ազգային հավաքականում արդեն իսկ վկայում է, որ այն սկսել է տալ իր առաջին պտուղները:

Իհարկե։ Այդ թիմի տղաներին ընտրել են, և նրանք իրենց տրամադրության տակ ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դաշտեր, մարզիչներ, ֆուտբոլի ակադեմիան։ Եվ այս տղաները պետք է կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում աճեն, բայց դա տեղի կունենա այն դեպքում, եթե նրանք խաղային պրակտիկա ունենան Պրեմիեր լիգայում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այս տղաները ծառայությունից հետո, երբ վերադառնան իրենց ակումբներ, չունենան խաղային պրակտիկա։ Ինչպես ես եմ ասում, կա ոչ միայն կրթական ձախողում, այլ նաև՝ մարզական։ Այնպես որ տղաները պետք է հանդես գան երկրի ամենաուժեղ առաջնությունում, ուր նրանց առջև շատ բարձր պահանջներ կդրվեն։ Հենց դա էլ կնպաստի նրանց աճին։

Մշտապես հետևում եք Հայաստանի առաջնությանը և այն մարզիչներից եք, որոնք առանց վարանելու նաև ֆուտբոլիստներ են հրավիրում ներքին առաջնությունից: Ի՞նչ կարծիքի եք մեր առաջնության ընդհանուր մակարդակի մասին և ինչի՞ հաշվին այն կարող է քայլ առաջ կատարել:

Այստեղ երկու տարբերությունների մասին կխոսեի։ Երբ նոր էինք եկել Հայաստան, սկսեցինք դիտել ազգային առաջնության խաղերը։ Պարզվեց, որ կան թիմեր, որոնց կազմերում ոչ մի հայ ֆուտբոլիստ հանդես չէր գալիս։ Հարց էի տալիս ինքս ինձ՝ ինչպե՞ս խաղացողների ընտրություն կատարել։ Իրավիճակը փոխեց ՀՖՖ-ի նախագահը՝ կանոնակարգի մեջ մտցնելով խաղադաշտում նվազագույնը երկու հայ ֆուտբոլիստի առկայության պարտադիր կետը։ Այժմ այլ իրավիճակ է, և երբ դիտում ենք առաջնության հանդիպումները, նվազագույնը 4 հայ ֆուտբոլիստ ենք տեսնում թիմերի կազմերում։ Սա կարևոր քայլ է։ Իհարկե, ես կուզեի, որ յուրաքանչյուր թիմում երեք հայ ֆուտբոլիստ պարտադիր դուրս գար խաղադաշտ։ Օրինակ՝ շատ կուզեի, որ Հայաստանի Գավաթի հանդիպումներում ավելի շատ քանակությամբ հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս գար։ Ես չեմ ասում՝ թիմերը 100%-ով հայերից բաղկացած լինեին այս մրցաշարում, բայց գոնե չորս-հինգ ֆուտբոլիստի առկայությունը պարտադիր լիներ։ Բնականաբար, ես իմ շահերն եմ սպասարկում՝ որպես հավաքականի մարզիչ։

Արդյո՞ք դիտակետում կան VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող երիտասարդ կենտրոնական պաշտպաններ՝ հատկապես հաշվի առնելով, որ Վարազդատ Հարոյանը չի մասնակցելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը:

-Իհարկե, մենք հետևում ենք երիտասարդ կենտրոնական պաշտպանների ելույթներին։ Հնարավոր է, որ այս ընկերական խաղերում որևէ մեկին հրավիրենք։

Առհասարակ, ինչպե՞ս եք փորձելու լուծել 3 առաջատար ֆուտբոլիստների բացակայության հարցը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում:

-Մենք նույնիսկ չպետք է խոսենք այս իրավիճակի մասին։ Պետք է վստահենք մեր ուժերին, ընդունենք մարտահրավերը և վստահ եմ՝ ֆուտբոլիստները, որոնք դաշտ դուրս կգան, 100% նվիրվածությամբ կխաղան։ Իսկ երբ վերջանա այդ հանդիպումը, կմտածենք մյուսի մասին։ Այժմ իմաստ չունի խոսել այդ մասին։ Ինչպես նշեցի, մեր թիմը չպետք է կախվածության մեջ լինի առանձին ֆուտբոլիստներից։

Այդ խաղում, հնարավոր է, խաղադաշտ վերադառնա Գևորգ Ղազարյանը: Վերջին 3 խաղերին նա չկարողացավ օգնել թիմին խաղադաշտում, բայց նրա ներկայությունը կարևոր էր հոգեբանական առումով: Ինչպե՞ս եք գնահատում նրա դերը թիմում:

-Դեռ կտեսնենք՝ որքանով Գևորգը պատրաստ կլինի։ Նա պետք է խաղային պրակտիկա ունենա իր թիմում և համապատասխան խաղամակարդակ ցուցադրի։ Այլ հարց է, թե ինչ նշանակություն ունի նրա ներկայությունը թիմում։ Գևորգն առաջատարի որակներով է առանձնանում, լիովին ինտեգրված է թիմում։ Մենք շատ լավ շփում ունենք միմյանց հետ։ Նրա՝ խաղադաշտ դուրս գալը կախված կլինի այդ պահին նրա մարզավիճակից: Իսկապես, Գևորգը շատ կարևոր դերակատարություն ունի թիմում։

Հստակ երևում են, թե ովքեր են առաջատարները խաղադաշտում, իսկ ովքե՞ր են եղանակ ստեղծում հանդերձարանում, ոգևորում թիմին, կամ ապահովում բարձր տրամադրություն:

-Առաջատարությունը տարբեր ձևերով է դրսևորվում։ Ոմանք կարող են ավելի լռակյաց և ինտրովերտ լինել, բայց դաշում իրենց տաղանդի, կարողությունների և վարքագծի շներհիվ շահում են թիմակիցների և մարզչական շտաբի վստահությունը։ Եվ կան այլ տիպի խաղացողներ՝ նրանք շատ ավելի բաց են, ավելի էքստրավերտ և կենսուրախ։ Բայց կոլեկտիվում պետք է լինեն բոլոր տիպի մարդիկ։ Ես պնդում եմ, որ մենք շատ լավ կոլեկտիվ ունենք՝ ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, ակադեմիայի և ՀՖՖ-ի աշխատակիցները։ Մենք մեկ ընտանիքի պես ենք, և դա մեծ ուրախություն է պարգևում բոլորիս։ Այս ամենը պետք է պահպանենք։ Իսկ ֆուտբոլիստները, որոնք չեն ադապտացվի այս ամենին, չեն կարող հրավիրել հավաքական։ Այլապես դա կնշանակի, որ կոտրում ենք մեր իսկ գաղափարները։ Մենթալիտետը, որն ունես դաշտից դուրս, այնուհետև իր արտացոլանքն է գտնում խաղադաշտում։

Ֆուտբոլիստները սովորաբար սնահավատ են լինում, իսկ Դուք որևէ ֆուտբոլային սնահավատություն ունե՞ք:

-Իհարկե, ունեմ։ Դրանք նույնիսկ մի քանիսն են, բայց չեմ բացահայտի, թե որոնք են։ Քանի որ դրանք հաճախ կորցնում են ազդեցությունը բացահայտվելուց հետո (ծիծաղում է)։

Վերջին հաղթանակներից հետո Հայաստանում վերածվել եք հերոսի, որից սպասելիքներն անչափ մեծ են: Կա տեսանյութ, թե ինչպես են Ձեզ մեծարում Երևանի ռեստորաններից մեկում: Ինչպե՞ս եք վերաբերվում այդպիսի երևույթներին, արյդո՞ք դա Ձեզ դուր է գալիս և որքանո՞վ եք հարմարվել Երևանյան կյանքին:

-Երևանում ինձ շատ լավ եմ զգում՝ ինչպես իմ տանը։ Նույնը կարող եմ ընտանիքիս անդամների մասին ասել։ Եվ դրա համար շնորհակալ եմ Հայաստանին, ինչպես նաև ՀՖՖ նախագահին, ով հավատաց մեզ։ Առաջին իսկ զրույցի ժամանակ համակրանք զգացինք միմյանց հանդեպ։ Սակայն «հերոս» բառը բոլորվին դուր չի գալիս ինձ։ Մենք բոլորս ենք հասել նրան, ինչին հասել ենք։ Այնպես որ, հերոսներ են ֆուտբոլիստները, ողջ մարզչական շտաբը, մեր բոլոր երկրպագուները։ Ես միշտ ասում եմ, որ գոլը չի խփում այն ֆուտբոլիստը, որը վերջին հարվածն է կատարում դարպասին։ Դարպասի գրավումը մեծ աշխատանքի պտուղ է։ Գոլը խփվում է նրա շնորհիվ, ով կազմակերպում է թիմի մեկնումն ու տեղաշարժը, ինչպես նաև ֆիզիոթերապևտների, խոհանոցի աշխատակիցների և այլն։ Հենց այստեղից էլ սկսվում է գոլի հասունացումը։ Ցավոք, չեմ կարող բոլորին անհատապես շնորհակալություն հայտնել, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ մարդկանց առջև։ Ինձ ևս հայ եմ զգում և հայի նման եմ մտածում: Սրտանց եմ ասում այս խոսքերը։

Իսպանիայում մարզել եք թիմեր, որոնք ունեն կատաղի երկրպագուներ: Ինչ կարծիքի եք մեր երկրպագուների մասին՝ դատելով այն խաղերից, որոնք նրանք ներկա են եղել:

-Հուզական շատ մեծ նշանակություն ունեն մարզասերները։ Նրանք շատ էին ոգեշնչում տղաներին։ Նրանք այս մրցաշարում երեք հանդիպում էին անցկացնում մեկ մրցափուլում, և հենց մարզասերներն են, որոնք հոգնածության և ծանր պահերին ֆուտբոլիստներին թթվածին և շունչ են հաղորդում։ Ցավոք, մարզասերների քանակը սահմանափակ էր հայտնի պատճառներով, բայց վստահ եմ, որ տղաների փողոցներում ողջունում և ոգեշնչում են։ Մենք շատ ենք զգում մեր մարզասերների պահանջը, նրանք մեզ շատ են օգնում։ Եվ սա էլ ավելի է ավելացնում քո պատասխանատվության զգացումը։