Վենգեր. Ֆինանսական գործոնը ֆուտբոլը դարձրել է կանխատեսելի
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է ժամանակակից ֆուտբոլի հիմնական խնդրի մասին։
«Ֆուտբոլում ֆինանսների կարեւորությունը մեծացել է։ Ֆուտբոլն անկանխատեսելի խաղ է, բայց ֆինանսական գործոնի պատճառով այն դարձել է կանխատեսելի, քանի որ լավագույն ֆուտբոլիստները հավաքվել են մի քանի թիմերում։
Օրինակ՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում են աշխարհի չորս ամենահարուստ ակումբները՝ ՊՍԺ, «Մանչեսթեր Սիթի», «Ռեալ Մադրիդ», «Չելսի»։ Հաջորդ տարի կլինի նույն պատկերը, կամ կլինեն «Բարսելոնան», «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը»։
Դա նշանակում է, որ 1982թ. եվրոպական Չեմպիոնների գավաթակիր «Աստոն Վիլայի» նման ակումբներն ընդմիշտ դուրս են մնացել այս մրցաշարից»,– Վենգերի խոսքը մեջբերում է BeIn Sports–ը։
Հիշեցնենք, որ 2004թ. Չեմպիոնների լիգայի գավաթակիր պորտուգալական «Պորտուն» 21–րդ դարում այս տիտղոսը նվաճած միակ ակումբն է, որը չի ներկայացնում 5 առաջատար լիգաները։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում