Ազատության հրապարակում դանակով հարվածել են 2 անչափահաս տղաների, իսկ 3-րդից էլ հափշտակել բջջային հեռախոսը
Ապրիլի 26-ին դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևանի բնակիչներ, 16-ամյա Ռ. Ղ.-ն, 13-ամյա Գ. Հ.-ն, 16-ամյա Մ. Փ.-ն գտնվելիս են եղել Ազատության հրապարակում և երեխաներին է մոտեցել մի անծանոթ երիտասարդ ու Ռ. Ղ.-ից խնդրել բջջային հեռախոսը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մերժում ստանալուց հետո անծանոթը սկսել է վիճաբանել նշված անձանց հետ և այդ ժամանակ դանակով հարվածել է Գ. Հ.-ի և Մ. Փ.-ի ձեռքերին, որից հետո դանակի սպառնալիքի տակ Ռ. Ղ.-ից հափշտակել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Կայքի տեղեկություններով՝ կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 17-ամյա տղա է:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին, հափշտակած հեռախոսն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս