Արևմտյան Զանգեզուրը մեր պատմական հողն է և այդ հողով կանցնի Զանգեզուրի միջանցքը․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան շրջանի Մինջիվան բնակավայր: Նա հայտարարել է, որ Զանգելանով ժամանակին երկաթուղի է անցել, իսկ տարածքը, ըստ նրա՝ աշխարհագրական տեսանկյունից Արևմտյան Զանգեզուր շրջանի մաս է կազմում:
«Արևմտյան Զանգեզուրը մեր պատմական հողն է և այդ հողով կանցնի Զանգեզուրի միջանցքը: Այսպիսով, Ադրբեջանի հիմնական մասը երկաթուղով կկապվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ», - հայտարարել է ադրբեջանցի նախագահը:

















































